Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Զարհուրելի դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Երեխային բռնաբարել են և նետել մազութի հորը, որտեղ նա մահացել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին վճռիռը եղել է «Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որը ներկայացրել էր իրավաբան Արա Ղազարյանը:

Հաջորդ վճիռն ընդունվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործով: Հելսինկյան կոմիտեի բողոքը ներկայացրել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Կոմիտեն բողոքարկել էր դեռևս 2008 թվականին խաղաղ երթ անցկացնելու իրենց խնդրանքի` Երևանի քաղաքապետարանի կողմից մերժումը: ՄԻԵԴ-ն իր վճռով ճանաչել է, որ խախտվել են Եվրակոնվենցիայի 11 և 13 հոդվածները` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

Եվ երրորդ գանգատը ՄԻԵԴ ներկայացրել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով, որպես փոխահատուցում, սահմանվել է, ընդհանուր առմամբ, 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արեւիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:

Նշենք, որ այս գործից անցել է շուրջ 10 տարի: Այն մեծ աղմուկ հանած մի սպանության գործ էր, որը ժամանակին պաշտպանում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործը Եվրադատարան ներկայացնելիս ինքը հասկանում էր, որ ներկայացնում է հայաստանյան ներպետական ատյաններում ամենաանարդար գործերից մեկը, որտեղ շատ ակնառու էին խախտումները. մեղադրյալ, երկրորդ կարգի հաշմանդամ Բագրատ Նալբանդյանին տարել էին բաժին, երկար պահել, ծեծել և պարտադրել ընդունել 6-ամյա  Սյուզաննա Սարգսյանի սպանությունը, որին 10 օր շարունակ փնտրել էին, 10-րդ օրը միայն գտել մազութի հորում, որը նախապես մի քանի անգամ ստուգվել էր և ոչինչ չէր հայտնաբերվել:

«Այս քրեական գործի շրջանակներում Նալբանդյանին ակտիվ խոշտանգել էին, հետո կնոջն էին տարել, որը պայքարում էր ամուսնու ազատության համար, հետո նրանց աղջկան ձերբակալեցին, ու այդպես շարունակ արհեստական շարժառիթներ ներկայացվեցին, և գործը սարքվեց»,- ասաց տիկին Սաֆարյանը՝  հավելելով, որ այս գործի շրջանակներում ինքը, որպես փաստաբան, չի կարողացել պաշտպանություն իրականացնել, քանի որ դատական նիստերին ներկայանում էին մեծաքանակ  վարդենիսցիներ` խմած վիճակով, և արգելում էին պաշտպանություն իրականացնել:

«Այն դատավճիռը, որը կայացվեց, հեռու էր արդարացի կոչվելուց: Ես անգամ չկարողացա պաշտպանական ճառ ասել: Վճռաբեկ դատարանն էլ համարեց, որ ես նրանց փաստաբանը չեմ և չեմ կարող բողոք ներկայացնել, ինչը ես ևս բողոքարկեցի Եվրադատարանում: Ես հանգամանալից շարադրել էի խախտումները եւ ուրախ եմ, որ իմ տեսակետը համընկել է Եվրադատարանի դատավորների կարծիքի հետ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` Եվրադատարանն ընդդեմ Հայաստանի նման վճիռները կկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ներպետական ատյանները կայացնում են նման` արդարադատությունից հեռու որոշումներ՝ առանց մտածելու դրանց հետևանքների և թողած ազդեցության մասին: Իր այս գործը ևս դրա մասին է փաստում: «Ես, իհարկե, ցավում եմ այն իմաստով, որ այս որոշումը վերաբերում է ոչ թե Նալբանդյաններին, այլ գնահատական  է տրված ներպետական ատյանների արածներին: Արդարացի լինելու համար` մենք շատ հեռու ենք Եվրադատարանի մատնանշած մոտեցումներից: Անգամ գործով սահմանված փոխհատուցումն է խոսում դատական ատյանների թույլ տված անարդարության չափի մասին»,- ասաց Սաֆարյանը:

Նա  նշեց, որ Եվրադատարանի այս վճռից հետո ինքն առաջիկայում կսկսի նորից զբաղվել գործով` վճռաբեկ գործ կներկայացնի:  Այս գործով Բագրատ Նալբանդյանը ամիսներ առաջ ազատ է արձակվել, իսկ  Նարինե Նալբանդյանը դեռ կրում է իր պատիժը:

Նշենք նաև, որ վերը նշված երեք գործով ՄԻԵԴ-ի կողմից սահմանված գումարը գերազանցում է 70 հազար եվրոն, որը կողմերին պետք է վճարվի պետական բյուջեից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում