«Բիթլզ» խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի առաջին կինը` Սինթիան, մահացել է չորեքշաբթի օրը` 75 տարեկան հասակում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ջոն Լենոնի և Սինթիայի որդու` Ջուլիանի պաշտոնական կայքին:
«Սինթիա Լենոնը մահացել է Մայորկայում` Իսպանիայում գտնվող իր տանը, քաղցկեղի դեմ պայքարի կարճատև, բայց ուժեղ պայքարից հետո: Նրա որդին մշտապես նրա մահճի մոտ է եղել: Ընտանիքը շնորհակալ է ձեր աղոթքների համար: Խնդրում եմ, հարգանք ցուցաբերեք մասնավոր կյանքի նրանց իրավունքի նկատմամբ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Սինթիան և Ջոն Լենոնն ամուսնացել են 1962-ին, երբ Սինթիան Ջուլիանին էր սպասում: Նրանք ամուսնալուծվել են 1968-ին, երբ երաժիշտը լքեց կնոջը հանուն Յոկո Օնոյի: