Warner Bros. ստուդիան հրապարակել է ռեժիսոր Ջորջ Միլլերի «Խելագար Մաքսը» ֆիլմի չորրորդ մասի թրեյլերը, գրում է Gazeta.ru-ն:
Առաջին հակաուտոպիստական «Խելագար Մաքսը» մարտաֆիլմը նկարահանվել է 1979թ., որտեղ, ինչպես նաև հաջորդ ֆիլմերում նկարահանվել է Մել Գիբսոնը: «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ» նոր ֆիլմում գխավոր դերում նրան կփոխարինի Թոմ Հարդին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ» ֆիլմի պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում մայիսի 14-ին: