Չիլիի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 23 մարդու: Այս մասին հայտնել է Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը, հայտնում է TASS-ը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ անհետ կորածների թիվը շարունակում է ավելանալ և ներկայումս կազմում է 57 մարդ:
Այսկերպ, բացառված չէ, որ Չիլիի ջրհեղեղի զոհերի թիվը, որն արդեն շարունակվում է երկրորդ շաբաթը անընդմեջ, կարող է զգալիորեն ավելանալ:
Ջրհեղեղը, որն սկսվել է հորդ անձրևների հետևանքով, դարձել է խոշորագույնը վերջին 80 տարում և հանգեցրել բազմաթիվ բնակավայրերի ջրի տակը անցնելուն:
Ավելի շատ տուժել են Անտոդագաստա, Ատակամա ու Կոկիմբո մարզերը: