Մյունխենում «Նիքլաս» փոթորկի պատճառով երեքշաբթի օրը գլխավոր երկաթուղային կայարանից մարդիկ են տարհանվել: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:
Տարերքի հարվածի պատճառով վնասվել են գլխավոր սրահի պատուհանները, առկա է փլուզման վտանգը: Դրա հետ կապված` գնացքների երթևեկությունը դադարեցված է:
Փոթորկի զոհերի թիվը հասել է 3 մարդու: Նշվում է, որ Մոնտաբաուր քաղաքի մերձակայքում ծառն ընկել է ճանապարհային վերանորոգման ծառայության ավտոմեքենայի վրա, երկու մարդ է զոհվել:
Սաքսոնյա-Անխալթ դաշնային հողում տղամարդը մահացել է իր վրա բետոնե պատի ընկնելու արդյունքում ստացված վնասվածքներից` դառնալով Գերմանիայում փոթորկի առաջին զոհը: