Չիկագոյում վարորդը, GPS-նավիգատորին հետևելով, վթարի է ենթարկվել, հաղորդում է USA Today պորտալը:
64-ամյա Իֆթիհար Հուսեյնի կառավարած մեքենան ցած է ընկել կիսակառույց կամրջից և բռնկվել: Վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից, նա չի տուժել, սակայն նրա 51-ամյա կինը՝ Զուհրա Հուսեյնը, հիվանդանոցում մահացել է ստացած այրվածքներից:
Նշվում է, որ կամուրջը փակվել է դեռ 2009 թ., սակայն տղամարդը ուշադրություն չի դարձրել երթևեկության նշաններին: