Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Հովիկ Աբրահամյանի հարմար պահը

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայաստանյան այցի կապակցությամբ Ազգային ժողովում մեկնարկած ԵՏՄ հեռանկարների վերաբերյալ քննարկմանը ելույթ  ունենալով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի առաջ բացվել է 170 միլիոնանոց շուկա, և Հայաստանը դրանով դարձել է առավել գրավիչ: Այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանը վերջին երեք ամիսներին Հայաստանում չի եղել, կամ նրա քուվեյթյան և եգիպտական այցերը այնքան տպավորիչ են եղել, որ նա մինչ այսօր հայկական իրականություն դեռ չի էլ վերադարձել:

Խնդիրն այն է, որ հայկական իրականությունում պատկերը, մեղմ ասած, ոչ թե 170-միլիոնանոց շուկան է, այլ 190 աստիճանով հակառակը՝ Հայաստանում արտահանումը գրեթե կանգ է առել, արդյունաբերության ծավալները նվազել են, որովհետև արտահանողները ռուսական շուկա արտադրանք արտահանելը համարում են ոչձեռնտու: Ռուսական ռուբլու կրկնակի անկումը, ռուսական տնտեսության անկայունությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ հայկական ապրանքների համար ռուսական շուկան ըստ էության փակված է, և սա խոստովանում են նույնիսկ Հովիկ Աբրահամյանի կուսակից գործարարները: Իսկ Հայաստանի արդյունաբերողների համար և հիմնական սպառման շուկան՝ ընդհանրապես, նաև ԵՏՄ 170-միլիոնանոց շուկան՝ մասնավորապես, Ռուսաստանն է:

Ահա այս պայմաններում Հովիկ Աբրահամյանը դեռ շարունակում է խոսել 170 միլիոնանոց շուկայի և այդ ֆոնին Հայաստանի գրավչության մասին: Եթե Հովիկ Աբրահամյանին սխալմամբ նախկին, հին միջոցառումների որևէ ելույթ չեն տվել՝ գուցե խառնելով ֆայլերը (կարող է պատահել, իհարկե), ապա նրա ելույթը կնշանակի կա՛մ իրականությանը բացարձակ ոչ ադեկվատություն, կամ էլ ընդամենը անձնական խնդիրների լուծում՝ երբ հարկավոր է Նարիշկինի առաջ հանդես գալ հնարավորինս համոզիչ ԵՏՄ-ամետությամբ, որպեսզի Ռուսաստանի մոտ կասկածներ չմնան:

Հովիկ Աբրահամյանի համար այս խնդիրը վաղուց կա, և շատ էլ հավանական է, որ Աբրահամյանի համար կարևորը իրավիճակին ադեկվատությունը չէ, այլ Ռուսաստանին հավատարմությունը: Ներքաղաքական նոր իրավիճակում Աբրահամյանը հայտնվել է լուսանցքին մոտ, նա կորցրել է իր «կամրջի» կամ «բուֆերի» գործառույթները Սերժ Սարգսյանի համար և այսօր վարչապետական պաշտոնին է լոկ որպես հասունացող քավության նոխազ: Միևնույն ժամանակ, Աբրահամյանը բացարձակապես անկարող է տնտեսական ելքեր առաջարկել ստեղծված իրավիճակից, քանի որ այդ ելքերի համար նա ստիպված է լինելու դուրս գալ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, մինչդեռ հենց այդ համակարգի միջոցով է նա դարձել վարչապետ: Ավելին՝ նա այդ համակարգի մասն է և շաղկապված է բազում թելերով: Այս պայմաններում վարչապետի համար միակ ելքը մնում է Ռուսաստանի աջակցությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը ժառանգելու հարցում: Նարիշկինի այցը դրա հնարավորություններից մեկն է՝ Ռուսաստանում իր նկատմամբ ձևավորել բարենպաստ կարծիք, ցույց տալ, որ կարելի է հույս դնել Աբրահամյանի վրա: Առավել ևս, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը կարծեք թե բավական ակտիվ շփումների մեջ էր, այսպես ասած, արտառուսական՝ եվրոպական և չինական ուղղություններում, և Հովիկ Աբրահամյանի համար, ըստ երևույթին, պահը հարմար է այդ ֆոնին Հայաստանի իշխանությունում Ռուսաստանի միակ հույս ներկայանալու համար:

Եվ այս ամենը մի ժամանակ, երբ Հայաստանի տնտեսության համար է այսօր, մեղմ ասած, խիստ անբարենպաստ և անհարմար պահ, որը պահանջում է կենսական լուծումներ լրիվ այլ դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում