Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

«Հրազդան» տոնավաճառի առևտրականները դժգոհ են Ծառուկյանի` վճարովի բարեգործությունից

Մի քանի օրից՝ ապրիլի 10-ին, նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանի շուկայի բացումը, որտեղ պետք է հանգրվանեն «Հրազդան» տովավաճառի այն առևտրականները, ովքեր դժգոհ են շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գնային քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ այս աղմուկը բարձրացավ տարեսկզբին, երբ դոլար-դրամ տատանումների ֆոնին Աշոտ Աղաբաբյանը որոշեց բարձրացնել տաղավարների վարձավճարները: Դրանից դժգոհ առևտրականները գնացին Ծառուկյանի մոտ` օգնության խնդրանքով: Նա էլ խոստացավ Աբովյան քաղաքին կից շուկայի տարածքը վերանորոգել, անվճար շինանյութ եւ 1000 տոննա ցեմենտ տրամադրել, որպեսզի առևտրականներն իրենց համար տաղավարներ կառուցեն: Բացի դրանից` Ծառուկյանը խոստացել էր, որ այդ տարածքը առևտրականներին կտրվի անվճար հիմունքներով, համենայն դեպս, 2-3 տարի նրանցից տաղավարների վարձավճարներ չեն գանձվի: «Ես պատրաստ եմ տրամադրել տարածքը առանց որեւէ գումարի: Երբ որ դուք կաշխատեք՝ դա կլինի 1 տարի, 2, 3, 4 տարի, երբ ձեր վիճակը կլավանա, ես դեմ չեմ, որ, ասենք, 300 դոլար վճարեք: Բայց դա կլինի այն ժամանակ, երբ դուք վճարունակ կլինեք: Բայց հիմա ես ձեզ ասում եմ, որ տարածքը տրամադրում եմ, ախռանա ծառայությունը ես եմ դնելու, ինչ որ պետք է կանեմ, կվերանորոգեմ, իսկ մնացածը դուք աշխատեք` մինչև մի բան կլինի»,- հունվարի վերջին ասել էր Ծառուկյանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկութուններով, սակայն, այս տաղավարների շինարարությունը առևտրականների վրա շատ թանկ է նստել` մոտ 1 միլիոն դրամ: Սկզբում յուրաքանչյուրից 400 հազար դրամ են հավաքել տաղավարների նորոգման համար, ապա ավելի ուշ կրկին գումար են պահանջել՝ նշելով, որ հավաքվածը բավարար չի եղել: Արդյունքում` յուրաքանչյուր առևտրականից 1 միլիոնից ավելի գումար է գանձվել, բայց առևտրականները հետաքրքիր փաստի առաջ են կանգնել. նրանք վստահ են, որ նշված տարածքում իրենք չեն կարող առևտուր անել: Դա մարդաշատ վայր չէ, իրենց մշտական հաճախորդներն էլ տարիներ շարունակ սովոր էին իրենց հետ աշխատել «Հրազդան» տոնավաճառում: Հասկանալով, որ առանձնապես հաջողության չեն հասնելու Աբովյանում, շատերը ցանկացել են իրենց գումարները հետ ստանալ, սակայն նրանց ասվել է, որ դա հնարավոր չէ:

«Մենք «Հրազդան» տոնավաճառի տիրոջից ժամանակին խնդրում էինք տաղավարների վարձավճարները իջեցնել, որ մենք ուրիշ տեղ չտեղափոխվենք, բայց այդ պահին չիջեցվեց: Իսկ հետո իջեցվեց, բայց մենք այդտեղ արդեն գումար ենք ներդրել, տաղավարներ ենք վերցրել ու հիմա չգիտենք` ոնց անենք: Մնացել ենք երկու քարի արանքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ մանրամասնելով, որ Ծառուկյանից մոտ 500 հոգի այդպիսի տաղավարներ է վերցրել: «Այդ 500 հոգիս միլիոնից ավելի գումար ենք դրել: Տնից-տեղից կտրել ենք, պարտքով վերցրել ենք, տաղավարներ են պատրաստել, ու հիմա ոնց չգնանք: Բոլորն էլ գնալու են, որովհետև մեր փողերը հետ չեն տա, եթե չգնանք: Ո՞վ կտա մեզ էդ ներդրած գումարը, եթե մենք չգնանք: Սա է մեր վիճակը: Հուսահատված սպասում ենք»,- ավելացրեց առևտրական կինը:

Ընդ որում` արդեն շշուկներ են պտտվում, որ տաղավարները հենց առաջին օրվանից էլ վճարովի են լինելու: Ճիշտ է, սկզբում դա սիմվոլիկ գումար կլինի, սակայն հետո այն չի զիջի երևանյան և ոչ մի տոնավաճառի վարձավճարին: Իսկ սա բացատրվում է նրանով, որ Ծառուկյանն այլևս քաղաքական գործիչ չէ, քաղաքական նկրտումներ այլևս չունի և նրա համար բացարձակապես միևնույն է` որքանով են վճարունակ առևտրականները: Նա այլևս խաղում է բացառապես բիզնեսի կանոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում