Թուրքիայում լույս տեսնող «Ֆիլմերի միջև» (FilmArasi) ամսագիրը, որը նվիրված է կինոյի աշխարհին, ապրիլ ամսվա համար հատուկ անդրադարձ է կատարել թուրքական կինոմատոգրաֆիայում հայերի դերին, տեղեկացնում է թուրքական «Գազետեջիլեր» լրատվակայքը:
Հոդվածը հեղինակել են ռեժիսոր Թոմրիս Գիրիթլիօղլուն և հոդվածագիր Ալին Թաշչիյանը: Ծավալուն հոդվածում տեղ են գտել մի քանի թեմաներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցը:
Հեղինակները ներկայացրել են պատմության ընթացքում թուրքական կինոարտադրության մեջ ներգրավված հայ դերասաններին, ինչպես նաև թուրքական կինոյում հայերի կերպարներին: Ներկայացվելու է նաև տարբեր կինոգործիչների տեսակետը Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ:
Հոդվածի վերաբերյալ հայտարարությունը տեղ է գտել ամսագրի շապիկին, իսկ ամսագիրը Թուրքիայում վաճառվելու է այս շաբաթվանից: