Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում կբացվի Հայոց ցեղասպանության թեմայով ժամանակավոր ցուցահանդես

Ապրիլի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային»,- ասաց Դեմոյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն էին կատարել սրահի վերանորոգման համար։

Խոսելով աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ցուցահանդեսների մասին՝ Հ.Դեմոյանն ասաց, որ առաջիկայում երեք մեծածավալ ցուցադրություն է բացվելու Փարիզում, Մեխիկոյում և Կալիֆորնիայում:

Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչև հուլիսի 4-ը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պատմեց նաև, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:

Հայկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ ցուցադրությանը աջակցելու և դրան առնչվող 4 գրքերի թարգմանության և տպագրական աշխատանքները ֆինասավորելու համար:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանն էլ նշեց. «Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք անմասն չմնալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և մեր ներդրումն ունենալ միջոցառումների և տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը: Օգտվելով այն հանգամանքից, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաև փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել այդ ցուցադրության շրջանակներում տեղ գտած ինֆորմացիան և ոչ միայն»,- ընդգծեց պարոն Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում