Կիրակի iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Թեյլոր Սվիֆթն ո Մադոննան հանդես են եկել անակնկալ կատարմամբ։ Նրանք միասին կատարել են Մադոննայի Rebel Heart նոր ալբոմից Ghosttown երգը։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Սվիթը կատարման ժամանակ նվագել է իր կիթառով։ Համարն ավարտվել է մասնակիցների համբույրով։
Սվիֆթը հաղթել է «Տարվա կատարող» և «Լավագույն երգ» (Shake It Off ) անվանակարգերում։