Սիրիայում պատերազմը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել և ճակատագրեր խեղել: Իսկ թե ինչ է անում պատերազմը երեխաների հետ՝ ցույց է տալիս ֆոտոլրագրող Ահմել Ահմեդի՝ Twitter-ի իր էջում տեղադրված լուսանկարը:
Լուսանկարում պատկերված սիրիացի երեխան այնքան է սարսափած պատերազմի արհավիրքներից, որ լուսանկարչական ապարատը համարել է զենք և այն տեսնելով՝ ձեռքերը վեր բարձրացրել ու բացականչել. «Մի՛ կրակեք, հանձնվում եմ»: