Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Տեր-Պետրոսյանը սիգնալներ է ուղարկում արտաքին ուժերին, թե ինչքան լավիկն եմ ես

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հայաստանում այսօր թիվ մեկ խնդիրը շարունակում են մնալ տնտեսական այն դժվարությունները, որոնցում, հայտնի պատճառներով, հայտնվել ենք բոլորս: Որպես տնտեսություն ղեկավարած մարդ, որպես ՀՀ նախկին վարչապետ՝ ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում այսօր:

Նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչպես ենք ընկել այս վիճակի մեջ: Մենք նախորդ տարիներին որ ապրել ենք, ինչի՞ շնորհիվ ենք ապրել: Իսկապես, տարեցտարի սոցիալական վիճակը, կարելի է ասել, նույնիսկ լավացել է, բայց ինչի՞ շնորհիվ: Կա՛մ մենք ինչ-որ բան ենք ծախել՝ հանքերը, Բաշխիչ ցանցերը և այլն, կա՛մ պարտքեր ենք վերցրել,մեր հայրենակիցներն էլ հիմնականում դրսում աշխատել և փողը կա՛մ բերել, կա՛մ ուղարկել են: Եվ մենք մեզ թույլ ենք տվել մի քանի անգամ ավելի շատ ապրանք բերել, քան արտադրել ենք: Բնական է, որ ոչ մի իրական տնտեսություն չի եղել Հայաստանում: Հիմա մենք բարդությունների ենք հանդիպում, որովհետև, անկեղծ ասած, արդեն ծախելու բան էլ չունենք: Տրանսֆերտներն էլ էապես նվազել են, որովհետև հիմնական գումարները գալիս են Ռուսաստանից, Ռուսաստանի վիճակը որ վատացել է, տրանսֆերտները պակասել են, մենք չենք կարող արդեն 3 մլրդ ծախսել ապրանք բերելու համար և 1 մլրդ-ի ապրանք ուղարկենք դուրս. դա հնարավոր չէ:

Ցավոք սրտի, ես նախորդ տարիները համարում եմ կորցրած տարիներ, որովհետև այն գումարները, որոնք գալիս էին Հայաստան, կարելի էր լավ օգտագործել և ռեալ տնտեսություն կառուցել: Դրա փոխարեն վիճաբանում էին, թե ում քանի կոպեկ կհասնի այդ եկած գումարներից: Սրա վրա ավելացել է նաև դոլար-դրամի արժեքի հարցը:

Անգամ տեղական արտադրողին մենք չենք  կարողանում պաշտպանել:

Այո, մի կողմից, եթե ազատ թողնեն դոլարը, Աստված գիտի՝ ինչ գների կհասնի: Մի կողմից դա վախենալու է, մյուս կողմից՝ եթե դու դա չես անում, քո արտադրողները ոչ մի արտադրանք դրսում չեն կարողանում վաճառել: Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դանդաղ պետք է դրամի արժեզրկում կատարել, բայց դա էլ ֆինանսատնտեսական նուրբ քաղաքականություն է, որը պետք է կարողանան իրականացնել:

Բայց չե՞ք կարծում, որ իրական տնտեսություն ստեղծելու հնարավորություն է վերջապես առաջացել: Ինչպես Ռուսաստանն է այսօր մտածում իրական տնտեսություն ստեղծել, որը կախված չի լինի նավթից ու գազից, այնպես էլ Հայաստանը վերջապես առիթ ունի, առանց տրանսֆերտներից կախման, տնտեսություն կառուցել:

Ճիշտ է, բայց տնտեսության կառուցման համար սկզբնական գումարներ են պետք, որոնք կերել ենք, իսկ զրոյի վրա շատ դժվար է դա անել: Բայց չպետք է մտածենք՝ անե՞նք, թե՞ չանենք. դա միակ ճանապարհն է: Եթե դու հիմա իրական տնտեսություն չկառուցես, հետագայում ի՞նչ ես անելու:

Անցած շաբաթ մենք նորից պարտք ներգրավեցինք՝ արտաքին պարտքին ավելացնելով ևս կես միլիարդ:

Ես վախենում եմ, որ այդ պարտքերը մենք, հին սովորությամբ, ճիշտ չծախսենք: Մեզ թվա, որ այսպես էլ գնալու է, բայց այսպես չի գնալու: Եվ եթե գումարները ճիշտ ծախսվեն, իհարկե, օգուտ կբերի: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ներքին կյանքը փոխել, տնտեսական իրական մրցակցություն մտցնել, որոշել՝ որ ճյուղերին է պետք կառավարական կամ պետական աջակցություն, որ ճյուղերն են ավելի երկրորդական: Արդեն այն անձանց հարցերը, այդ մականունավոր անձինք, որոնք կարողանում են փող աշխատել, դա բիզնես չի: Փող աշխատելը, փող ունենալը և բիզնեսը տարբեր բաներ են: Իսկական բիզնեսը փող բերում է, բայց այն ինչ որ փող է բերում, միշտ չէ որ բիզնես է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում