Մարդկության ուժեղ և թույլ սեռերի ներկայացուցիչները տարբերվում են նաև այն բանով, թե ինչպիսի երազներ են տեսնում։
Գիտնականները պարզել են, որ կանայք երազում որևէ էմոցիոնալ բան են տեսնում։ Այդ իսկ պատճառով էլ նրանք հաճախ են մղձավանջներ տեսնում, և երազից հետո դեռ երկար ժամանակ մնում են դրա տպավորության տակ։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց երազներն ավելի սյուժետային են, դինամիկ և հիշեցնում են մարտաֆիլմեր, տեղեկացնում է myjane.ru-ն։ Չի նշվում, սակայն, թե նման եզրահանգումն ինչպիսի տվյալների հիման վրա է ստացվել։