Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծաղկազարդին, որը նշում է Հռոմեական կաթոլիկ եկեղեցին այս կիրակի, աղոթել է նաև Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ավիավթարի զոհերի համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Վստահում եմ մեր Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությանն անցյալ երեքշաբթի ավիաաղետի զոհերին, որոնց թվում է եղել նաև գերմանացի դպրոցականների խումբը»,- հայտարարել է քահանայապետը` Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտին: