Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Համիդ Բայադինեժադը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակ»-ի հետ բանակցությունների արդյունքում մի շարք բարդ խնդիրների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մեզ ծանր լուծումներ են սպասվում շատ հիմնահարցերի շուրջ, որոնք դեռևս լուծված չեն: Սակայն, մենք արդեն արդյունք ունենք մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ: Մենք այժմ քննարկման գործընթացում ենք: Եվ բոլոր կողմերս փորձում ենք փոխըմբռնող որոշումներ գտնել»,- հայտարարել է Բայադինեժադը: