Մեկ շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ Բոբի Քրիստինա Բրաունին վերականգնողական կլինիկա են տեղափոխել: Այդ նորությունից հետո շատերը հուսով էին, որ Ուիթնի Հյուսթոնի 22-ամյա դուստրը կապաքինվի, գրում է Spletnik.ru-ն:
Սակայն օրերս լեգենդար երգչուհու մայրիկը և Բոբի Քրիստինայի տատիկը՝ 81-ամյա Սիսի Հյուսթոնը, մամուլին պատմել է թոռնուհու առողջության մասին ողջ իրականությունը. «Նա նույն վիճակում է: Եվ գիտեք, ապաքինման հույսերն ավելի են նվազել»:
Նա ավելացրել է նաև, որ վերականգնողական կլինիկան, որտեղ այժմ գտնվում է աղջիկը, մասնագիտացված է կոմայի մեջ գտնվող հիվանդներին խնամելու մեջ: Այնպես որ, նրա տեղափոխությունը շուտափույթ ապաքինման մասին չի վկայում:
«Ես բոլորին խնդրում եմ աղոթել: Միայն Աստված կարող է օգնել նման իրավիճակում»,- ասել է Սիսին:
1. Քրիստինա Բոբի Բրաուն
2. Նիք Գորդոն և Քրիստինա Բոբի Բրաուն
3. Սիսի Հյուսթոն