Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը Բաղրամյան 26-ի հաճախորդներն են: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` այս մասին նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Նա նշեց, թե ՀՀ նախագահին հանդիպելու որոշումը պետք է հարգել, քանի որ այն արդեն եղել է և արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ: