Monday, 06 05 2024
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ

Ում վրա և որ դեպքերում կտարածվի հնարավոր համաներումը․ պարզաբանում է փաստաբանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Պարո՛ն Եղիազարյան, Դուք առաջիններից էիք, որ ակնարկեցիք, ապրիլի 24-ին ընդառաջ, համաներման մասին՝ ասելով, որ ապրիլին Վարդան Պետրոսյանը տանը կլինի: Կա՞ հստակ ինչոր բան համաներման ուղղությամբ:

-Ես ասել էի, որ եթե հայտարարվի համաներում, և եթե Վերաքննիչ դատարանը չփոփոխի Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժաչափը, ապա Վարդան Պետրոսյանի նկատմամբ համաներման ակտը կկիրառվի, և նա կլինի արդեն ազատության մեջ:

Ընդհանրապես, համաներման կիրառման հետ կապված մեկ այլ խնդիր ունենք. պետությունը պետք է օրենք ընդունի համաներման կիրառման վերաբերյալ: Օրենքի բացակայությունը գործնականում առաջացնում է շատ լուրջ խնդիրներ: Օրենքի բացակայության պատճառով է, որ մինչ օրս խնդիր է առաջանում այն հարցում, թե արդյո՞ք համաներումը պետք է կիրառվի այն դեպքերում, երբ տուժող կողմը հայց է ներկայացրել մեղադրյալի կամ ամբաստյանալի նկատմամբ՝ նայած, թե որ փուլում է գտնվում:

Նախորդ համաներման ժամանակ մի շարք խնդիրների ենք բախվել, երբ միջդատական վարույթում անձին մեղադրանք են առաջադրել 242 հոդվածի 2 մասով, գործը պետք է կարճվեր` ըստ համաներման ակտի, սակայն տուժողները հայց էին ներկայացրել`10 մլն դոլարի փոխհատուցման պահանջով: Եվ քննչական մարմինները սկսեցին օրենքը մեկնաբանել այնպես, որ եթե տուժողը պահանջ ունի, համաներումը մեխանիկորեն չի տարածվում մեղադրյալի վրա: Եվ տասնյակ օրինակներ կարող եմ ներկայացնել, որ համաներում անօրինական չկիրառեցին և քրեական հետապնդումը չդադարեցրեցին: Իրականության մեջ այդ խնդիրը ծագում է միայն այն դեպքում երբ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որում ամրագրված է, որ արդեն դատապարտյալը պարտավոր է որոշակի գումար փոխհատուցել տուժողներին, այսինքն` եթե չկա դատարանի` օրինական ուժի մեջ մտած` բռնագանձման պահանջ, մինչ օրինական ուժի մեջ մտած ակտի դեպքում քաղհայցը ոչ մի դեր չպետք է խաղա: Նման նախադեպային որոշումներ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված ունենք: Այսինքն, օրինակ, Վարդան Պետրոսյանի դեպքում տուժող կողմը հայց է ներկայացրել` եթե համաներում հայտարարվի, կամ կա արդեն դատարանի վճռով սահմանված մեկ միլիոն երկու հարյուր հազար գումարի չափ, ապա անկախ նրանից, թե այդ գումարը կհատուցի՞ Վարդան Պետրոսյանը, թե՞ ոչ, դատարանը պարտավոր է նրա նկատմամբ կիրառել համաներման ակտը, ազատել պատժից, որից հետո տուժող կողմը կարող է քննարկել գումարի փոխհատուցման հարցը:

Միայն վնասի փոխահատուցման մասո՞վ են խնդիրներ առաջանում, թե՞այլ խնդիրներ ևս կան, առահասարկ հստակեցում կա, հանցագործության ծանրության աստիճանը կապ ունի:

-Այստեղ այդ խնդիրը չկա, ուղղակի վեճ է առաջանում` որ փուլում գործը կարճել, որ փուլում քրեական հետապնդումը դադարեցնել: Պետք է սպասել` գործը գնա դատարան, պատժից ազատել կամ այս փուլում պետք է կարճել: Սակայն որոշակի տրամաբանությունը բացակայում է որոշ հոդվածների վերաբերյալ. հոդվածներ կան որոնց վրա չի տարածվում համաներումը, և այստեղ տրամաբանություն չկա: Օրինակ` այնտեղ կան ինչ-որ փաստաթղթերի կեղծման հետ կապված հոդվածներ, որոնցում ասվում է` մեկ երրորդով տարածել համաներումը, կամ նույնանման հոդվածի դեպքում ասվում է` ամբողջությամբ տարածել: Այստեղ պետք է գտնել ճիշտ տրամբանությունը:

Իսկ ցմահ ազատազրկվածների մասով համաներման ակտը գործո՞ւմ է:

-Ցմահների վրա, ոչ, չի տարածվում:

Իսկ դա վիճե՞լի է, թե՞ միջազգային փորձում ևս այդպես է:

-Գործնականում ընդունելի է, որ ցմահ դատապարտվածների նկատմամբ համաներումը չի տարածվում: Ցմահների նկատմամբ ներում կամ վաղաժամկետ պայմանականն է տարածվում: Արտասահմանում ևս այդպես է կարգավորվում: Դա նորմալ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում