Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանը ԵՏՄ լրջագույն անդամ է, որը մեր երկրին իրական զարգացման հնարավորություն է տալիս

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, անցած շաբաթ Սերժ Սարգսյանը վերջապես բավականին պարզորոշ գնահատեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ պաշտոնական Երևանի տեսակետը, այն անհանգստությունը, որը փաստորեն մինչև հիմա էլ ունեցել են իշխանությունները, այդ մասին նույնիսկ տեղյակ են պահել ռուսաստանցի իրենց գործընկերներին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի արտահայտած տեսակետին: Մինչև հիմա Դուք ասում էիք, որ այդ զենքը վաճառվում է Ադրբեջանին կողմերի միջև հավասարակշռությունը պահելու համար, փաստորեն ստացվում է, որ այդպես չէ:

– Հստակեցնենք՝ առաջինը ես չեմ ասել, որ  վաճառվում է, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը: Իհարկե, ինձ դուր չի գալիս, ես կուզեի, որ Ադրբեջանն ընդհանրապես չկարողանար զենք վերցնել որևէ պետությունից, բայց իրականությունն այլ է: Դա ընդունված է աշխարհում, այդպես անում են և՛ Ամերիկան, և՛ մյուս պետությունները, որոնք զբաղվում են զենքի վաճառքով, և զենք են վաճառում հակամարտության տարբեր կողմերի: Դա ընդունված ձև է` որքան էլ մենք համաձայնենք կամ ոչ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, ապա մենք պետք է հիշենք մի բան, որ 2010թ., երբ ստորագրվեց պայմանագիր, որը երկրացրեց ռազմաբազայի ժամկետը մինչև 49 տարի, այնտեղ կար կետ, որ Ռուսաստանը պարտավորություն է ստանձնում ապահովել Հայաստանը ժամանակակից զենքով,  և նկատենք, որ մինչև 2010թ. Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին: Միայն դրանից հետո, երբ Ռուսաստանը իր վրա պատասխանատվություն վերցրեց ապահովել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ապահովել Հայաստանին ժամանակակից զենքով, ստանձնեց տարածաշրջանում հավասարակշռություն  ապահովելու պատասխանատվություն, որովհետև եթե ես ապահովում եմ Հայաստանի անվտանգությունը, բնական է, որ ես շահագրգռված եմ, որ պատերազմ չսկսվի: Եվ միայն դրանից հետո սկսեց զենք վաճառել: Մինչ այդ Ադրբեջանն ուներ առավելություն քանակային առումով: Նա զենք էր վերցնում և՛ Վրաստանից, և՛ Իսրայելից, և՛ Թուրքիայից, և՛ Ուկրաինայից: Իսկ եթե մենք դիտարկենք ուժային հավասարաշռությունը` զենքի քանակի առումով, ապա հստակ երևում է, որ մինչև 2010թ. Ադրբեջանն ուներ այդ քանակական առավելությունը:

– Դուք կարծում եք, որ մինչև 2010թ. ամրագրված դրույթներով, ինչպես նաև ՀԱՊԿ-ի պարտավորություններով ռուսական կողմը, ՀԱՊԿ-ը պատշաճ իրականացնո՞ւմ են այն պարտավորությունները, որ ստանձնել են մեր երկրի նկատմամբ:

– Եթե մենք փորձենք վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, ապա առաջինը վերլուծում ենք Ադրբեջանի ռազմական բյուջեն, որը 3 մլրդ 200 մլն դոլար է, մեր բյուջեն 400 մլն դոլար է: Չբացելով ոչ մի փակագիծ` ուզում եմ հարցնել, թե ոնց ենք մենք ապահովում այդ հավասարակշռությունը, ու ինչը թույլ չի տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել: Դա միայն հայ-ռուսական պայմանագրերի շնորհիվ է: Այն, որ պատերազմ չի սկսվել` ձեր հարցի պատասխանը տալիս է:

– Այսինքն` դրանք պատշաճ իրականացվում են` անկախ նրանից, որ դիվերսիաներ են տեղի ունենում, մենք զինվորներ, պայմանագրային զինծառայողներ ենք կորցնում,  Հայաստանի տարածքում խաղաղ բնակավայրեր են գնդակոծվում:

– Մենք պետք է հստակ տեսնենք, թե դա ինչ է նշանակում, ինչ պարտավորվածություններ են ստանձնել ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը: ՀԱՊԿ-ի 4-րդ կետի համաձայն` ագրեսիայի դեպքում գալիս են օգնության:

– Բոլորին հետաքրքրում է, թե ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվի որպես ագրեսիա:

– Ագրեսիա է, երբ ինչ-որ պետության զորքերն անցնում են սահմանը և գրավում են տարածքները, ինչը տեղի չի ունենում: Մենք ունենք զինադադարի խախտում Ադրբեջանի կողմից, և այդ դեպքում նաև պաշտպանության նախարարն է բազմիցս ասել, որ մենք չենք դիմել, և մեր ուժերը բավարար են կանխելու Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները: Նույնիսկ մեր բանակը բարձր մարտունակության վիճակի չի բերվում: Այնպես որ, այսօր խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը պետք է միջամտեն, այդպիսի անհրաժեշտություն չկա: Դա ադեկվատ պատասխան չէ:

– ԵՏՄ անդամակցության օգտին ասվում էր, որ այդ անդամակցությամբ ավելի է ամրապնդվում Հայաստանի անվտանգությունը: Դուք է՞լ եք այդպես կարծում:

– Միանշանակ: Այստեղ բազմիցս ասում են, որ անվտանգությունը պետք է ապահովենք Ռուսաստանի հետ միասին, բայց տնտեսությունը զարգացնենք Արևմուտքի հետ: Բայց մյուս կողմից` մեր տնտեսությունը Ռուսաստանն է ապահովում, ներդրումների առումով ամենամեծ ներդրումները Ռուսաստանն ունի, էներգակիրների առումով, տրանսֆերտների մասին էլ չեմ խոսում:

– Անցյալ շաբաթ Աստանայում հանդիպեցին Լուկաշենկոն, Նազարբաևն ու Պուտինը, Սերժ Սարգսյանը չէր հրավիվել այնտեղ, ասվում էր, որ բացառապես երեք երկրների ներքին հարցերին վերաբերող հարցեր էին քննարկվելու, թեև հաղորդագրություն տարածվեց, որ հենց ԵՏՄ ապագային առնչվող հարցեր են քննարկվել, այդ թվում` նաև միասնական արժույթ ունենալու հարցը: Ի դեպ, նրանք պայմանավորվեցին, որ նորից պետք է հանդիպեն արդեն Մոսկվայում, բայց եռակողմ ձևաչափով: Ի՞նչ է տեղի ունեցողը:

– Երբ Հայաստանն անցնում էր անդամակցելու ճանապարհը, մեր մամուլը գրում էր, որ Ղազախստանը դեմ է լինելու, Հայաստանը չի անդամակցելու: Այնպես որ, կատարվողը լրատվական պատերազմի ուղղություններից մեկն է: Լուծվում է մի խնդիր՝ վարկաբեկել այդ միությունը, որը բխում է մեր շահերից: Եթե թերությունների մասին խոսենք, ես էլ կարող եմ երկար խոսել, բայց կասկածի տակ չպետք է դնենք այն ճիշտ որոշումը, որ ունենք, պետք է աշխատել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ այդ հանդիպումը եղել է Նազարբաևի կողմից հրավիրված հանդիպում: Այն լուծում էր նախընտրական խնդիր: Ինքը հրավիրել էր Պուտինին, բայց դա չընդգծելու համար հրավիրել էր նաև Լուկաշենկոյին, որպեսզի այնտեղ հանդիպում անցկացնի ու ցույց տա, որ ինքն է ԵՏՄ հիմնադիրներից մեկը` գաղափարն է տվել այդ միության, և դրա հիման վրա ստանա առավելագույն քանակի ձայներ: Այնպես որ, այստեղ որևէ տեսակի խնդիր կամ կասկած չի կարող առաջանալ, որ Հայաստանը լիարժեք անդամ չի, կամ Հայաստանի հանդեպ այնտեղ կարող է որևէ անվստահություն ձևավորվել: Ո՛չ, ես կարող եմ ասել, որ Հայաստանն այդ միության լրջագույն անդամ է, որովհետև եթե ուշադիր նայեք աշխարհաքաղաքական առումով, ապա արևմտյան ուղղությամբ Բելառուսն է, իսկ հարավում մենք ենք: Բոլորը, նույն Նազարբաևն ու Լուկաշենկոն ցանկանում են, որ իրենց ստեղծած Եվրասիական միությունը լինի հզոր ու ուժեղ, իսկ այն կարող է հզոր ու ուժեղ լինել այն դեպքում, երբ միության անդամ երկրները հզոր ու ուժեղ են: Այնպես որ, այստեղ դա ճիշտ որոշում էր, ճիշտ ժամանակին, որը Հայաստանին իրական զարգացման հնարավորություն է տալիս:

– Դուք լավագույնս տիրապետում եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասներին: Սեղանի վրա շարունակում է մնալ մի առաջարկ, որի շուրջ կարծես կար միջազգային հանրության կոնսենսուս: Ուկրաինայի դեպքերից հետո, երբ փոխվեցին Ռուսաստանի և Արևմուտքի տրամադրությունները միմյանց նկատմամբ, նաև հաշվի առնելով դիմակայությունը Ուկրաինայում, որքանո՞վ է հնարավոր համադրել Ռուսաստանի և Արևմուտքի ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս երեք երկրների ձևաչափով Մինսկի խումբը` երկարատև խաղաղություն հաստատելու նպատակով:

– Խնդրի լուծումը գտնվում է Ադրբեջանի դաշտում: Ինքը չի համաձայնում, կոշտ դիրքորոշում է ընդունել, նույնիսկ Թուրքիային ստիպում է ընդունել այդ կոշտ դիրքորոշումը: Իսկ այստեղ պետք է նշենք, որ Թուրքիան մի քիչ այլ մոտեցում ունի Ղարաբաղի հարցի նկատմամբ: Եթե Ադրբեջանի համար կարևոր է Ղարաբաղը վերադարձնելը, ապա Թուրքիայի համար խնդիրներից մեկը տարածաշրջանը վերցնելն ու Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է: Ինքը չի կարող այստեղ լիարժեք լիդեր լինել, եթե կա Ռուսաստան: Անկախ նրանից` Ղարաբաղը կլինի Ադրբեջանի, թե Հայաստանի կազմում, դա նրան ավելի քիչ է հետաքրքրում, եթե կարողանում է լուծել այս խնդիրը: Բայց Ադրբեջանը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ կոշտ դիրքորոշում ընդունեց և թույլ չտվեց, որ Թուրքիան գնա այդ քայլին:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին` եթե ուշադիր լինեք, ապա Սիրիայում խնդիրը չլուծվեց առանց Ռուսաստանի և չի էլ լուծվելու: Իրավիճակը փոխվելու է, որովհետև մենք պետք է հաշվի առնենք նաև Չինաստանի, Հնդկաստանի և ԲՐԻՔՍ պետությունների գործոնը: Մենք հստակ պետք է հասկանանք,  որ այսօր պայքարը գնում է մի կողմից Արևմուտքի` իր լիդերության համար, որն ապահովում է իրենց բարեկեցիկ կյանքը, մյուս կողմից` զարգացող պետությունների միջև, որոնք համաձայն չեն այս ստեղծված իրավիճակի հետ: Ակնհայտ է, որ աշխարհում ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի Ասիա: Նույնիսկ ԱՄՆ վերլուծական կենտրոնները հստակ ասում են, որ Չինաստանը 2025թ. իր ՀՆԱ-ով կհասնի ԱՄՆ-ին, բայց դա տեղի ունեցավ ավելի շուտ: Այս պարագայում, անկախ ամեն ինչից, Ռուսաստանի դերը բարձրանալու է: Ճգնաժամն ավարտվելու է: Չինաստանն ավելի ակտիվ է գործելու և նույնպես իր շահերն ունի տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում