Անհրաժեշտ է կոնկրետ առաջընթաց ձեռք բերել բանակցություններում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Այս մասին գրում է France-Presse-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:
«Պայմանները դեռևս անբավարար են, այդ պատճառով էլ լրացուցիչ աշխատանքներ են անհրաժեշտ»,- ասել է Ֆաբիուսը:
«Անհրաժեշտ է առաջխաղացում ձեռք բերել ծավալների, մեխանիզմների գործողության ժամկետների և նախատեսված պարտականությունների իրականացման վերահսկողության մեխանիզմների առնչությամբ»,- նշել է նա:
Նախատեսվում է, որ շաբաթ օրը Իրանի միջուկային ծրագրի դրությունը Փարիզում կքննարկվի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ԱԳ նախարարների կողմից: