ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է Շվեյցարիա վերադառնալ: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Այս մասին Սնոուդենը հայտարարել է Ժնևի հետ հեռուստակամրջի ժամանակ:
«Ես կցանկանայի Շվեյցարիա վերադառնալ, իմ սիրելի հիշողություններից մի քանիսը Ժնևի հետ են կապված: Դա հիանալի վայր է»,- ասել է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը: Նա ընդգծել է, որ Շվեյցարիան լավ ընտրություն է, քանի որ այս երկիրը միշտ փորձել է չեզոքություն պահել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սնոուդենը ցանկանում է ԱՄՆ վերադառնալ: