ԱՄՆ պետդեպն առաջին անգամ հրապարակայնորեն հայտնել է, որ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ Հիլարի Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի կիրառումը կարող է գաղտնիության ռեժիմի պահպանման սահմանված կանոնների խախտում լինել։
Պետդեպի ներկայացուցիչը The Washington Post-ի զրույցում հայտնել է, որ այդ առնչությամբ քննություն է տարվում։ Պետդեպում, մասնավորապես, փորձում են պարզել՝ Քլինթոնն անձնական էլեկտրոնային փոստով ուղարկե՞լ է որևէ տեղեկատվություն, որով պետք էր աշխատել միայն նման տեսակի կապի պաշտպանված կառավարական համակարգում։
Սկանդալը սպառնում է առաջիկա ամիսներին բարդացնել Քլինթոնի կյանքը։ Ինչպես սպասվում է, ապրիլին նա պաշտոնապես կհայտարարի 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։