Ամեն տարի մարտի 6-ին աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է Ատամնաբույժի միջազգային օրը՝ գրում է Calend-ը: Օրվա ընտրությանը նպաստել է ատամնաբուժական գործում նշանակալի հայտնագործությունը: 1790-ին Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Գրինվուդը հայտնաբերել է ատամնաբուժական բոր մեքենան:
Ատամնաբույժի պրոֆեսիոնալ տոնը սկզբում նշվում էր միայն ԱՄՆ-ում, սակայն տարիների ընթացքում այդ ավանդույթը տարածվեց Հյուսիսային Ամերիկայի սահմաններից շատ հեռու: Հետևորդ երկրներից առաջիններից էր Հնդկաստանը: