Կոլորադոյում առաջին դասարանցուն դպրոցից հեռացրել են այն պատճառով, որ նա համադասարանցու վրա է պահել ձեռքը՝ ատրճանակի ձևով։ Այս մասին հայտնում է տեղի KRDO պարբերականը։
Նշվում է, որ 6-ամյա Իլյան ձեռքը պահել է համադասարանցու վրա և ասել. «Դու մեռած ես»։
Դպրոցի վարչակազմը պատիժը համարում է արդար, ծնողները պնդում են, որ տղան պարզապես խաղացել է։