Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԲՀԿ համագումարում կատարվեց Սերժ Սարգսյանի հիմնական պահանջը՝ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից

ԲՀԿ ութերորդ արտահերթ համագումարում կատարվեց Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած հիմնական պահանջը՝ ԲՀԿ գործող նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: Ծառուկյանը նույնիսկ խնդրեց իրեն քաղաքական խնդիրներով չանհանգստացնել` այդպիսով ընդգծելով քաղաքականությունից իր հեռանալու փաստը: Ծառուկյանն այլևս ԲՀԿ խմբակցության այնպիսի անդամ է, ինչպես Կարապետ Կարապետյանը կամ Հարություն Ղարագյոզյանը, ովքեր ակնհայտորեն քաղաքական գործիչներ չեն, բայց, համենայն դեպս, պահում են պատգամավորական մանդատը սեփական բիզնեսի և ապահովության համար:

ԲՀԿ նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, թեև, ինչպես նշել էինք, կային նախագահի առնվազն ևս երկու թեկնածուներ՝Վարդան Օսկանյանը և Աբրահամ Մանուկյանը: Ծառուկյանն ինքը հայտարարեց, որ նպատակահարմար է գտնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: ԲՀԿ-ականները համարում էին, որ Աբրահամ Մանուկյանը հրապարակային գործիչ չէ և չի կարող լինել կուսակցության քաղաքական դեմքը, իսկ Օսկանյանի դեպքում հնարավոր էր կուսակցության արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխություն, որը պետք չէր ո’չ ԲՀԿ-ին և ո’չ էլ իշխանություններին` ընդհանրապես:

Նաիրա Զոհրաբյանի ընտրությանը հետևել են դահլիճի բուռն ծափահարությունները:

Թեև Նաիրա Զոհրաբյանը ընտրվեց կուսակցության նախագահ և համատեղության կարգով քաղխորհրդի նախագահ, սակայն իրականում կուսակցությունում հաստատվել է երկիշխանություն և դերերի բաժանում: Համագումարից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջիկայում կուսակցության նախագահի և քաղխորհրդի նախագահի պաշտոնները տարանջատվելու են: Դա այս համագումարում չարվեց միայն նրա համար, որ կանոնադրական փոփոխություն պետք է իրականացվեր, իսկ այդ փոփոխության մասին, ըստ օրենքի, պետք է հայտարարվի մեկ ամիս առաջ. ԲՀԿ-ականները ժամանակ չունեին` մեկ ամիս սպասելու: ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկա մեկ-երկու ամիսներին անցկացնել հերթական համագումար, որի ժամանակ էլ կիրականացվի այդ փոփոխությունը, և քաղխորհրդի նախագահի տեղակալ ընտրված Վարդան Վարդանյանը կդառնա քաղխորհրդի նախագահ: Նաիրա Զոհրաբյանը համագումարի ժամանակ էլ, ներկայացնելով Վարդան Վարդանյանին, ասել է, որ կուսակցականները նրան կարող են ընդունել դե յուրե քաղխորհրդի նախագահ: Զոհրաբյանը ասել է նաև, որ այս երկու պաշտոնների տարանջատումը կօգնի կուսակցությունում հավասարակշռություն ապահովել:

Այս տարանջատումը կօգնի նաև կուսակցության ներսում դերաբաժանում իրականացնել. Նաիրա Զոհրաբյանը կներկայացնի կուսակցության քաղաքական գիծը, իսկ Վարդան Վարդանյանը կզբաղվի կուսակցաշինությամբ և կազմակերպչական խնդիրներով, այդ թվում` կուսակցության տարածքային կառույցների աշխատանքի համակարգմամբ:

Մինչ համագումարը խոսվում էր այն մասին, որ Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցությունը կլքեն քաղխորհրդի բազմաթիվ անդամներ, ովքեր սպասում են Ծառուկյանի հայտարարությանը: Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ն մասսայականորեն լքելու դեպքեր չարձանագրվեցին, և հնարավոր է, որ այդպիսի բան առաջիկայում չլինի: Կուսակցության ոչ պատգամավոր, քաղխորհրդի անդամների մի մասը կհեռանա անձայն, առանց հրապարակային հայտարարությունների: Նրանց մեծ մասը համարում է, որ, Ծառուկյանի հեռանալով, ԲՀԿ-ն կորցնում է ամբողջական իշխանությունը վերցնելու հնարավորությունը, և իրենք չեն կարող լուրջ ակնկալիքներ ունենալ ԲՀԿ-ից:

Ինչ վերաբերում է պատգամավորական հատվածին, ապա քաղաքական թևի ներկայացուցիչները համոզված են, որ Նաիրա Զոհրաբյանը լավագույն ընտրությունն էր, և հասկանում են, որ ավելորդ ցնցումները վնասում են նաև իրենց հեղինակությանը:

Գործարար հատվածից կարող են լինել կուսակցությունից հեռացողներ, ովքեր վախենում են այն հեռանկարից, որ ԲՀԿ-ն պաշտոնապես կարող է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Սակայն նույն ՀՅԴ խմբակցության օրինակը ցույց է տալիս, որ թեև այդ խմբակցությունը հայտարարել է ընդդիմադիր լինելու մասին, բայց խմբակցության գործարար պատգամավորները ոչ միայն խնդիր չունեն իշխանության հետ, այլ, ընդհակառակը, խմբակցությունը ճանապարհ է` այդ խնդիրները հարթելու համար:

Կուսակցությունը նաև նոր կենտրոնական գրասենյակ ունենալու խնդիր ունի, քանի որ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն պետք է հեռանա նրան պատկանող կոնյակի գործարանից: Այս համագումարը վերջին միջոցառումն էր, որը կազմակերպվեց այդ տարածքում, և երեկ ԲՀԿ-ականները հրաժեշտ տվեցին ոչ միայն Ծառուկյանին, այլ նաև կուսակցության կենտրոնական գրասենյակին: Կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ առաջիկա 10 օրերի ընթացքում կլուծվի նաև այդ հարցը:

Ինչ վերաբերում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը, քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը մտադիր է հրաժարվել նաև այս հեռուստաընկերությունից և այս պահին հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ փնտրտուքների մեջ է: Ի տարբերություն ընդդիմադիր ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի, որոնք ունեն սեփական հեռուստաընկերություն, ԲՀԿ-ն ստիպված կլինի քարոզչական դաշտում բավարարվել կայքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում