ԱՄՆ-ը հնարավոր է կընդլայնի «Մագնիտսկու ցուցակը»` Մոսկվայում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վկտորյա Նուլանդը, գրում է Ria Novosti-ն:
«Մենք մինչև տարեվերջ կուսումնասիրենք ցուցակը և կտեսնենք, թե այդ ընթացքում ինչ կիմանանք տեղի ունեցած հանցագործության մասին»,- ասել է նա:
Նուլադնը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն ակնհայտորեն հասկացրել է Ռուսաստանի Դաշնությանը, որ միջազգային հանրությունը կսպասի հետաքննության, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կպարզի ոչ միայն կրակողին, այլև պատվիրատուին»: