Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է պայքարել շաքարի օգտագոծման դեմ, որը ճարպակալման գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում, փոխանցում է Agence France-Presse-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ մարդիկ պետք է զգալիորեն կրճատեն շաքարի օգտագործումը, որը պարունակվում է ցանկացած մթերքի մեջ՝ կետչուպից մինչև մեղր:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ շաքարը մարդու սննդակարգում պետք է ամեն օր օգտագործվող կալորիաների 10%-ից ոչ ավելին կազմի: Կազմակերպությունը նոր հայտարարությամբ կոչ է արել կրկնակի կրճատել այդ ցուցանիշը: