ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Sears Tower երկնաքերը, որը գտնվում է Չիկագոյում և ԱՄՆ-ում բարձրութամբ երկրորդ շինությունն է, գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Գործարքի արժեքը մոտավորապես 1,5 միլիարդ դոլար է: Ներկա պահին շենքի սեփականատերը ներդրողների խումբ է, որին մասնակցում են Լլոյդ Գոլդմանը և Ժոզեֆ Չատրիտը: 2004թ. նրանք երկնաքերը 841 միլիոն դոլարով գնել են MetLife ապահովագրական հոլդինգից:
Sears Tower-ը կառուցվել է 1973թ. և 25 տարի շարունակ երկրում ամենաբարձր շինությունն է եղել: Դրա բարձրությունը 443 մետր է: