Պարզվում է, որ Քրիս Բրաունը ինն ամիս առաջ հայր է դարձել, գրում է Spletnik.ru-ն:
25-ամյա Բրաունը 32-ամյա մոդել Նայայից դուստր է ունեցել: Նշենք, որ Բրաունին ու մոդելին երկար տարիների ընկերություն է կապում: Սակայն ռոմանտիկ հարաբերությունների բացակայությունը չի խանգարել նրանց նոր մակարդակ դուրս գալ:
Հիշեցնենք, որ Քրիսը երեք տարի բարդ հարաբերություններ ունի Կարրուչե Տրանի հետ, զույգը բազմիցս հայտարարել է բաժանվելու մասին, սակայն ավելի ուշ վերականգնել է հարաբերությունները: Աղջիկը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ սկանդալային կատարողի հետ:
Մինչ այդ երգիչը տաբլոիդներում հայտնվել էր Ռիհանայի հետ կապված սկանդալի պատճառով: Բրաունը բարբադոսցի գեղեցկուհուն ծեծել էր և փորձել էր խեղդել: