Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Իշխանությունն ո՞ւմ համար է շահութահարկի արտոնություն սահմանում

Ազգային ժողովը երեկ 68 «կողմ», 11 «դեմ» եւ 23 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ եւ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիշեցնենք, որ սա այն նախագիծն է, որով կառավարությունն առաջարկում է հարկային արտոնություն տալ 50 միլիարդ դրամ եւ ավելի արտահանում ապահովող ընկերություններին՝ նրանց շահութահարկը 20 տոկոսից իջեցնելով 2 տոկոսի: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ իրենց այս նախագծով իշխանությունները ցանկանում են մենաշնորհային վիճակ ստեղծել նաեւ արտահանման ոլորտում: Առայժմ Հայաստանում այնպիսի ընկերություն չկա, որ 50 մլրդ դրամի արտահանում ապահովի: Իհարկե, հանքարդյունաբերության ոլորտում կա նման ընկերություն, բայց այս փոփոխությունը չի տարածվելու այդ ոլորտի վրա: Եվ սա նշանակում է, որ հարկային այս արտոնությունից պետք է օգտվի նոր ստեղծվող մի ընկերություն կամ մի քանի ընկերություններ:

Մինչեւ հիմա խոսակցություններ էին շրջանառվում, թե կառավարությունը նման օրինագիծ է ներկայացրել գյուղմթերքի աճեցման, վերամշակման ու արտահանման ոլորտում վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին արտոնյալ վիճակ տալու համար: Հիմա կան այլընտրանքային տեսակետներ, թե այս նախագիծը բերվել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին արտոնյալ պայմաններով շինանյութ՝ քար, ցեմենտ արտահանելու եւ Ռուսաստանում իր շինարարական բիզնեսում օգտագործելու համար: Առաջին դեպքում դա անցած քառօրյայի ժամանակ հայտարարեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, թե շուտով սկսվելու է գյուղատնտեսական տարին, եւ անհրաժեշտ է մինչ այդ նախագիծն ընդունել: Երկրորդ դեպքում նույնպես անուղղակիորեն իրենց հայտարարություններում որոշակի ակնարկներ են անում նախագծին ընդդիմացող պատգամավորները: Երկրորդ դեպքում խոսակցություններ կան, թե իշխանությունները Ս. Կարապետյանին առաջարկել են Հայաստանում ներդրումներ կատարել եւ ինչ-որ չափով զբաղվածության հարծ լուծել, վերջինս դրան համաձայնել է նման հարկային փոփոխության պայմանով: Թե ինչ ներդրումների կամ զբաղվածության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ, բայց օրինագիծը երեկ արդեն ամբողջությամբ ընդունվեց եւ առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից վավերացվելուց ու հրապարակվելուց հետո կգործադրվի հանուն իր նպատակների:

Իհարկե, չի բացառվում, որ այս նախագծի ընձեռած արտոնությունները սահմանվում են վերը նշված երկու նպատակների համար: Բայց կան նաեւ տեսակետներ, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են օգտվել նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող փոխադարձ տնտեսական պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակից: Այդ պատժամիջոցների արդյունքում ՌԴ-ն դադարեցրել է ներմուծում անել արեւմտյան երկրներից, որի հետեւանքով իր հսկայական շուկայում տարբեր ապրանքների մեծ դեֆիցիտ է գոյացել: Եվ հայ արտահանողները, ովքեր հավանաբար գտնվում են իշխանական վերնախավում կամ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ են, ցանկանում են այդ դեֆիցիտը լրացնելով՝ շահույթներ ստանալ: Իհարկե, Հայաստանի չնչին հնարավորությունները չեն կարող նման հսկայական պահանջարկ բավարարել, բայց նախագծի հեղինակներն ամենայն հավանականությամբ մտադիր են այլ երկրներից Հայաստանով ՌԴ արտահանում իրականացնել:

Հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքաշրջանառությունն իրականացվելու է ազատ ռեժիմով: Բացի այդ, եթե ինչ-որ մի ապրանք Հայաստանում հարկվել է նույն շահութահարկով, ապա ՌԴ-ում այդ նույն հարկով այն չի հարկվելու: Ընդ որում` ՌԴ ում այդ հարկատեսակը շատ ավելի բարձր է: Իսկ Հայաստանում նման արտոնյալ վիճակ ստեղծելով եւ շահութահարկն ընդամենը 2 տոկոս սահմանելով՝ արտահանողները հսկայական շահույթ են ապահովելու:

Նշենք նաեւ, որ կառավարությունը երկրորդ ընթերցման տարբերակում որոշակի փոփոխություններ էր արել եւ սահմանել էր հավելյալ 40 մլրդ դրամի արտահանման շեմ: Այս դեպքում արդեն շահութահարկը ոչ թե 2 այլ 5 տոկոս է լինելու: Եվ սա արդեն վերաբերում է այն ընկերությունների խմբին, որոնք միասին կկարողանան 40 մլրդ դրամի արտահանում ապահովել: Ընդ որում` արտահանման դեպքում դրվելու է մեկ այլ շեմ՝ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է սահմանի, թե 40 միլիարդի 50, 40, թե քանի տոկոսը պետք է լինի տեղական արտադրություն, մնացածն էլ արդեն՝ Հայաստանի միջոցով այլ երկրներից ներմուծում եւ երկրորդ երկիր արտահանում:

Արժե նաեւ ավելացնել, որ այս օրինագծին «կողմ» քվեարկեց միայն «Հանրապետական» խմբակցությունը, «դեմ» քվեարկեցին միայն ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները: «Օրինաց երկիրը» քվեարկությանը չմասնակցեց, իսկ, այ, արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «ձեռնպահ» քվեարկեց: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե քանի որ իրենք այդ օրինագծի քննարկմանը չեն հետեւել, «ձեռնպահ» են քվեարկելու: Եվ հենց այս նախագծով ԲՀԿ-ն ազդարարեց իր նոր քաղաքական ուղու սկիզբը՝ չընդդիմանալ կառավարության ներկայացրած առաջարկներին: Չէ՞ որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համարվում է նոր ԲՀԿ-ի ստվերային կառավարիչը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում