Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

ԲՀԿ-ն որոշել է ԲՀԿ նախագահին և տեղակալին. որոշումից դժգոհ է Աբրահամ Մանուկյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի և տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա կուսակցության ակունքներում է կանգնած, ակտիվ քաղաքական գործիչ է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալին, ապա որոշել են այդ պաշտոնը վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ում անունը շրջանառվում էր մի շարք քրեական գործերի շրջանակներում, մասնավորապես՝ Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով:

ԲՀԿ նախագահի տեղակալի հարցում Վարդան Վարդանյանի թեկնածությունը պնդողները նշել են, որ նա կուսակցության հիմնադիրներից է, պաշտոնը թողնելուց հետո անգամ չի լքել ԲՀԿ-ն, զբաղվել է կուսակցական աշխատանքով: Խմբակցության նիստին մասնակցել են բացառապես պատգամավորները, իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր արդեն լքել են ԲՀԿ-ն կամ պատրաստվում են լքել: Այս քննարկումներից անմասն և շատ դժգոհ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աբրահամ Մանուկյանը՝ «Հայկոոպի Աբոն»:

Նա շատ կցանկանար առանցքային դեր ունենալ և կարևոր պաշտոն զբաղեցնել նոր կազմավորվելիք ԲՀԿ-ում, սակայն Ծառուկյանից հետո դա դժվար կլինի: Որոշ ԲՀԿ-ականներ այդքան էլ լավ չեն վերաբերվում նրան, ասում են, թե նա խարդավանքների մեծ վարպետ է: Թեև պակաս վարպետ չի համարվում նաև Նաիրա Զոհրաբյանը, ով հաստատ չի ներելու Մանուկյանի՝ իր հասցեին օրերս ասված խոսքը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:

Ի դեպ, ասում են, այս նիստից հետո Աբրահամ Մանուկյանը և մի քանի ԲՀԿ-ականներ հավաքվել են «Տրիումֆ» սրճարանում, քննարկել իրենց հետագա անելիքները»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում