Ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենը, որը Բիլ Գեյթսի հետ միասին հիմնել է Microsoft ընկերությունը, ծովի հատակին հայտնաբերել է 1944 թ. խորտակված ճապոնական կայսրական նավատորմի «Մուսասի» գծանավը: Այս բացահայտման մասին գործարարը հայտնել է Twitter-ում:
Ալենին, որի կարողությունը 13 միլիարդ դոլար է գնահատվում, պատկանում է աշխարհում ամենամեծ զբոսանավերից մեկը՝ Octopus-ը (126 մ երկարությամբ): Այս նավը հագեցած է երկու փոքր սուզանավերով, որոնք նախատեսված են ստորջրյա հնագիտական պեղումներ անցկացնելու համար: Վերջին շրջանում Octopus-ը գտնվում էր Ֆիլիպինյան ծովի Սիբույան արշիպելագի մոտակայքում, որտեղ էլ նավի անձնակազմը 2015 թ. մարտի 2-ին հայտնաբերել է «Մուսասիի» կորպուսը:
Ալեն արդեն մի քանի ստորջրյա արշավներ է կազմակերպել: