Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Եթե Ծառուկյանին Մոսկվայում ասեին՝ «այո», Տեր-Պետրոսյանը 100-ամյակը հաշվի առնողը չէր

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսկացության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

Երկար ժամանակ լուռ էիք, և այդ ընթացքում տեղի ունեցան բավական սրընթաց զարգացումներ: Ըստ էության, իշխող կուսակցության առաջնորդը ոչնչացրեց, գլխատեց իր հիմնական մրցակցին, որը ևս սերել էր իշխանական ծոցից: Ինչպե՞ս եք գնահատում գործընթացները, ի՞նչ դիրքավորում պետք է վերցնել և ո՞ւր շարժվել:

Ես իմ լռությունը հիմնավորել էի, որ թե́ իմ, թե́ եղբորս զինակից ընկերները հավատացել էին, որ մինչև մարտի 1-ը այս երկրում հեղափոխություն է լինելու, կամ իրական իշխանափոխություն է լինելու, և այդ ենթատեքստում՝ եթե չես օգնում, գոնե չխանգարես: Իմ առջև պայման չէր դրվել, բայց ես հարգեցի այդ մարդկանց մոտեցումը և եկա, մամուլով հայտարարեցի, որ մինչև մարտի 1-ը ես այլևս տեսակետ չեմ հայտնի այդ գործընթացին չխանգարելու համար: Ինչ վերաբերում է սկսված գործընթացին, ապա, իմ կարծիքով, դա ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական որաշակի երանգներ ուներ, որովհետև Եռյակում ներգրավված ուժերն էլ, իշխանությունն էր ուղղորդվում էին Մոսկվայից և երկրպագում էին Մոսկվային, ու ես չեմ բացառի նաև, որ քաղաքագիտական վերլուծությունն արված էր ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, և դա մեկ նպատակ ուներ: Եթե սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունները գնային համաձայնագիրը ստորագրելու, ապա, միանշանակ, քաղաքագիտական վերլուծությունը իրականություն էր դառնալու: Եվ այն կոնտեքստում, որ մենք հիմա Եվրասիական միության մեջ ենք, Բելառուսի, Ղազախստանի հետ ինչ-որ բաներ պետք է մտածենք, սրա մեղավորը, իմ կարծիքով, այդ արհեստածին կառույցն էր:

Այսինքն՝ Դուք ենթադրում եք, որ եթե մենք ունենայինք այսպիսի իրավիճակ՝ առանց ԲՀԿ-ի մինչև սեպտեմբերի 3-ը հնարավոր էին բոլորովին այլ արտաքին քաղաքական զարգացումներ, և Հայաստանը կարող էր բոլորովին այլ ընտրություն կատարել:

Ես ուզում եմ ասել՝ անկախ նրանից՝ կա՞ր այդ վիճակը, թե՞ ոչ, որ այդ քաղաքագիտական վերլուծությունն արված էր Մոսկվայից, թե արված չէր Մոսկվայից՝ որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն էր, և ինքն էր պարտավոր որոշում կայացնել, շատ ավելի բարոյական, մարդկայնորեն ճիշտ կլիներ, ոչ թե Հանրապետականի համագումարում վեր կենալ ու ելույթ ունենալ, շատ խոցելի ելույթ. ասում են, թե գողություն, ասում են, թե … Այս ամենը սեփական անգործության ցուցիչներ են: Վեր կենար, սեփական ժողովրդին ասեր՝ ժողովուրդ, մենք 3 տարի է՝ բանակցում ենք, մենք գնում ենք այս ուղիով, ես անձամբ տեսնում եմ այս ուղին, բայց երկրի մեջ կան այսպիսի ուժեր, որոնք նման մոտեցումներ ունեն՝ ի դեմս ԲՀԿ-ի, ի դեմս ՀԱԿ-ի և «Ժառանգության»: Այս դեպքում հստակ առճակատում է առաջանում, որի լուծումը կա́մ հանրաքվեն է, կա́մ էլ ես միանձնյա որոշում եմ: Սա կլիներ քաղաքական մարդու պատասխանատվություն, անկախ դրանից՝ այդպես է, թե ոչ, պատասխանատվությունը գործող իշխանության վրա է:

Այստեղ խնդիրը հետևյալն է՝ Մոսկվան միշտ ցանկացել է, որ թե́ իշխանությունը, թե́ ընդդիմությունը իրենը լինեն, այսօր էլ դա է արվելու: Չհամարենք, թե ջրերը զուլալվեցին, տեսակետները ասվեցին և վերջ: Իհարկե, շատ հաճելի էր նայել, թե Սերժ Սարգսյանի նման մարդն ինչպես էր անկեղծանում ժողովրդի առջև, և այն տեսակետները, որ ես կամ Դուք բազմաթիվ անգամ ասել ենք Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, արդեն Սերժ Սարգսյանն ինքն էր ասում: Ասում էր ամբիոնից, ու իր ենթակա հեռուստատեսությունները հաճույքով դա ցույց էին տալիս, իր կողքի կանգնածները տոն էին տալիս ու անցնում քաղաքականության մեջ թույլատրելիի սահմանները: Մեր մեջ արդեն խղճահարություն էր առաջանում: Եվ հակառակը՝ այն, ինչ որ Գագիկ Ծառուկյանը անկեղծացավ ու ասաց Սերժ Սարգսյանի մասին, դա էլ ենք մենք բազմիցս ասել գործող իշխանության, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին: Այս առումով շատ մեծ օգուտ էր հասարակության համար, ափսոս՝ արագ վերջացավ: Ես շատ կուզեի, որ իրենք նույնչափ անկեղծանային նաև Ռոբերտ Քոչարյանի մասով: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ասեր, թե ինքն ինչ է մտածում երկրորդ նախագահի մասին, նույն կերպ վարվեր նաև Գագիկ Ծառուկյանը: Եթե ուզում են հայ հասարակությանն օգուտ տալ, եթե ուզում են հասարակության թիկունքում գործարքներ չանել: Խոսեին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին: Ասեին՝ կոնկրետ ինչ են մտածում:

Լևոն Տեր-Պետրոսյանը միանգամից ուզեց հանդիպել Սերժ Սարգսյանին՝ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ հրապարակված հռչակագրի շուրջ քննարկումներ անելու, զրուցելու և կարծես կանխեց զարգացումների ընթացքը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաշտեցման այդ ողջ ժամանակահատվածին, ու դա ինչքանո՞վ է քաղաքական, երբ Մոսկվայից միջնորդներ են գալիս ու քաղաքական ուժերի ղեկավարներին հաշտություն առաջարկում:

Ես այն կարծիքին չեմ, թե Մոսկվան, հանձնելով Գագիկ Ծառուկյանին, հրաժարվում է նաև Հայաստանում սեփական և́ ընդդիմություն, և́ իշխանություն ունենալու ցանկությունից: Ինքը Գագիկ Ծառուկյանին հանձնեց այստեղ եկած միջորդներով: Այդ միջնորդները Գոգոլի համապատասխան պիես նման «ռևիզորներ» էին: Այս խնդիրը Հանրապետականն ունի հստակ, և ինքը չազատվեց դրանից: Իմ կարծիքով՝ այդպես է, բայց քանի որ այդ փուչիկը հասունացել էր, և երկու կողմն էլ ուզում էր ցույց տալ, որ Մոսկվային ամենահավատարիմը իրենք են` ԲՀԿ-ն ասում էր, որ իրենք են, Պուտինին ոչինչ չասեք, որ ճիշտը Ռուսաստանն է, քննարկման թեմա չէ՝ կայացած փաստ է ԵՏՄ-ն, նույն տեսակետին էր նաև ՀՀԿ-ն: Հասավ մի պահ, որ Մոսկվան պետք է ընտրություն կատարեր, և Գագիկ Ծառուկյանը իր ոտքով գնաց այնտեղ, որ Մոսկվան ընտրություն կատարի, փորձեց ցույց տալ, որ ինքն ավելի լավ կծառայի Մոսկվային, Մոսկվայի շահերն ավելի լավ այդ Եռյակը կսպասարկի, քան դա անում է Սերժ Սարգսյանը: Մոսկվան, իր սովորության համաձայն, հստակ ցույց տվեց, որովհետև դեռ նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրենք միշտ աշխատել և աշխատելու են իշխանության հետ: Եվ եթե, Աստված մի արասցե, այս երկրում քաղաքական գործընթացները շարունակվեն նույն ենթատեքստում, ապա Հայաստանում ոչ մի ընտրություն իմաստ չի ունենա, Մոսկվայից կնշանակվի թե́ նախագահ, թե́ վարչապետ, թե́ ընդդիմություն, եթե փոփոխություններ չլինեն: Փոփոխությունների ակնկալիքները այդ փոփոխություններին ուղղված գործընթացներ են, որ պիտի ծավալեն քաղաքական դաշտում մնացած այն ընդդիմադիր ուժերը, ովքեր, ի տարբերություն Եռյակում մնացած ուժերի, փոփոխությունների բևեռը տեսնում են այլ տեղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում