Քաղաքականությունը նպատակին հասնելու մեթոդների և միջոցների ամբողջություն է: Միջոցները և մեթոդները տարբեր ժամանակաշրջանների համար լինում են տարբեր՝ ելնելով իրադրություններից, և կառավարությունը, ելնելով այս իրադրությունից, ներկայացնում է այս միջոցը, այսինքն՝ վարչական ազդեցության փոխարեն՝ տնտեսական ազդեցություն: Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների խնդրին:
Նա նաև նշեց, որ բողոքող առևտրականների հարցը նույնպես քննարկվում է, այդ հարցին նույնպես անդրադարձ կլինի:
Հարցին՝ որքանո՞վ է վստահելի կոռուպցիայի հանձնաժողովը, որը ղեկավարում են Գագիկ Խաչատրյանը և Հովիկ Աբրահամյանը, նախարարը նշեց, որ դա օրենքին չի վերաբերում:
Ավելին՝ տեսանյութում: