Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 15-ամյա Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հատվածին:
Վթարի հետևանքով վարորդ Տ. Աթոյանն ու նրա ուղևորուհի՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Քրիստինե Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր ժամանած քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը նշանադրվածներ են: