Լոնդոնի Crust Conductor անվանումն ունեցող ռեստորանը նոր մակարդակի է բարձրացնում «Ուտելիք՝ անիվների վրա» տերմինը: Ռեստորանը գտնվում է երկհարկանի ուղևորատար ավտոբուսում: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Մեծ 34 տեղանոց կարմիր ավտոբուսն ունի պիցցայի համար նախատեսված վառարան և այցելուներին ոչ մեծ ճաշացանկ է առաջարկում, որը փոփոխվում է շաբաթը մեկ անգամ: Ռեստորանն արդեն իսկ մեծ համբավ է վայելում: