Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Խորքում, յոթ տարի անց

Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը, թերևս, ունի որոշակի գույքագրման անհրաժեշտություն: Վաղը լրանում է տարելիցը այն ողբերգական իրադարձության, որը, թերևս, դարձավ Հայաստանում ներքաղաքական կյանքի որոշ մասով տեսանելի, իսկ որոշ մասով էլ` անտեսանելի, բայց կարծես թե հիմնական շարժիչ ուժը:

Խոսքը Մարտի 1-ի մասին է, երբ Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ, ում «մեղքն» այն էր, որ համարձակվել էր, ի թիվս տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների, բողոքել նախագահի ընտրության կեղծիքի դեմ և փորձ անել տեր կանգնել իր իրավունքին:

Դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, կամա թե ակամա, այս կամ այն կերպ իրենց վրա կրում էին և կրում են ու թերևս դեռ երկար ժամանակ կրելու են Մարտի 1-ին տեղի ունեցածի «դրոշմը»: Օրինակ` Հայաստանի քաղաքական դաշտը 7 տարի առաջ հստակ սահմանազատվել էր, այսպես ասած, սևի ու սպիտակի, դաշտը հստակեցվել էր, մարգինալ ուժերը կամ հայտնվել էին լուսանցքում, կամ էլ ծվարել իշխանական թևի տակ, այդպիսով թեթևացնելով թե՛ հասարակության տեսադաշտը, թե՛ քաղաքական դաշտն ընդհանրապես:

Քաղաքական թթվածինն ավելացել էր: Բայց աստիճանաբար, 7 տարիների ընթացքում, քաղաքական որոշ գործընթացների, հիմնականում հայ-թուրքական «ֆուտբոլային» կոչված դիվանագիտության և Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ ծավալված աշխույժ իրադարձությունների միջոցով իշխանությանը հաջողվեց լղոզել իր համար այդքան անցանկալի քաղաքական հստակությունն ու մարգինալներին կրկին հանել քաղաքական դաշտ` այդպիսով փորձելով հասարակության համար սահմանափակել քաղաքական թթվածնի քանակը: Ու հենց այդտեղ է, որ իր կանխոշորիչ դերը կատարում է Մարտի 1-ի ողբերգության «դրոշմը», քանի որ լինելով Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի, կամ այսպես ասած` երրորդ հանրապետության երրորդ տասնամյակի դառը մուտքը, Մարտի 1-ը անխուսափելիորեն բացահայտում է ցանկացած քաղաքական ուժի, երբ հարկ է լինում թեթևակի դիրքորոշում արտահայտել անգամ այդ հարցի կապակցությամբ:

Բավական է որևէ ուժի դիրքորոշում հարցնել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հանդեպ, երբ անմիջապես ի հայտ է գալիս, թե ի՞նչ քաղաքական ուժի հետ գործ ունենք, քաղաքական ուժի՞ հետ գործ ունենք ընդհանրապես, թե՞ ոչ, ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ ուժը քաղաքական դաշտում և այլն, և այլն:

Ցավալի է, որ այսօր ներքաղաքական լակմուսի թուղթ է դարձել Երևանում տեղի ունեցած ողբերգություն-հանցագործությունը, բայց փաստն այն է, որ հենց դրա շնորհիվ են նաև ինչ-որ առումով կանխվում քաղաքական անարյուն և քողարկված հանցագործությունները, որ կատարվում են պետության և հասարակության հանդեպ, երբ որևէ քաղաքական ուժ փորձում է հասարակությանը մոլորության մեջ գցել իր երեսպաշտությամբ, ինչի հնարավորությունը ընձեռեցին հայ-թուրքական գործընթացն ու Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի որոշակի ակտիվացումը:

Մեծ հաշվով, երբ փորձում ենք իրավիճակը դիտարկել մակերեսից թեկուզ մի փոքր ավելի խորը, ապա թերևս դժվար է չնկատել, որ չորս տարին Հայաստանի ներքաղաքական կյանքում չի փոխել գրեթե ոչինչ, և իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին էր 2008 թվականի սկզբին: Նույնիսկ արտաքին նոր գործընթացները, որոնք դարձել են իշխանության համար քարոզչական լավ գործիք և ներքաղաքական նոր իրավիճակի իմիտացիաների գործիք, իրավիճակը չեն կարողանալու փոխել ըստ էության, որովհետև ոչ թե ներքին իրավիճակն է պայմանավորված այդ արտաքին իրողություններով, այլ դրանց վերջնարդյունքը, կամ առարկայական որևէ հանգրվանի հասնելն է պայմանավորված ներքին իրավիճակով: Եթե չեն լուծվել այն խնդիրները, որոնք հանգեցրին 2008 թվականի Մարտի 1-ին, և չեն լուծվել Մարտի 1-ից հետո սրված հասարակական-քաղաքական խնդիրները, արտաքին որևէ գործոն մակերեսից ներքև չի իջնելու և խորքային առումով չի փոխելու հայաստանյան ներքին իրավիճակը, որովհետև այդ իրավիճակի տերը արդեն ոչ մեկը չէ` իշխանությունը չէ, նույնիսկ ընդդիմությունը չէ, Արևմուտքը կամ Ռուսաստանը չեն, Եվրոպան չէ: Այդ իրավիճակի տերը Հայաստանի հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում