Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

Նիկարագուայից մինչև Արաբական գարուն. հակահեղափոխության սերմանումը. The Washington Post

Այս շաբաթ նշվում է Նիկարագուայի ազատ ընտրությունների 25–ամյակը, որի ժամանակ Նիկարագուայի ժողովուրդը հեղափոխության 12 երկար  տարիներից, պատերազմից և աղքատությունից հետո իշխանությունից դուրս մղեց մարքսիստ սանդանիստներին:

Դա գլոբալ դեմոկրատական հեղափոխության մի մասն էր կազմում, որն իր բարձրակետին հասավ 1989 թվականի նոյեմբերին Բեռլինյան Պատի անկման հետ: Այնուամենայնիվ, Նիկարագուան այսօր կրկին սանդանիստների իշխանության տակ է, կամ, ավելին ճիշտ, սանդանիստ նախագահ Դանիել Օրտեգայի և նրա ընտանիքի իշխանության տակ:

Այստեղ դեմոկրատիան «շարունակվում է թուլացած լինել նախագահի իշխանական միտումների և սահմանադրությունը իր շահերին ծառայեցնելու ջանքերի պատճառով», Economist’s Intelligence Unit.-ի համաձայն, Օրտեգաները կառուցում են դինաստիական կեղծ-դեմոկրատական սարսափելի մի համակարգ, ինչպես սանդանիստների՝ Սոմոզայի ռեժիմը, որը վերացվել էր 1979 թվականին:

Կարճ ասած, եթե 1989 թվականին փոքրիկ Նիկարագուան մարմնավորում էր դեմոկրատական հեղափոխութւյան ոգին, ապա այժմ այն մարմնավորում է բռնապետության, ոչ լիբերալիզմի և հակաամերիկանիզմի վերածնունդը: Freedom House-ը վերջերս գրել էր. «2014 թվականին գլոբալ ազատության մտահոգիչ նվազումը» 9 տարի շարունակ, ինչի մեջ կազմակերպությունը ամրագրել է դեմոկրատիայի հետընթացը: Ամենավատ բանը, սակայն այն է, որ նախկին դեմոկրատական Վենեսուելան այժմ դաժան բռնաճնշումների և քաոսի իրավիճակում է: Սակայն այս միտումը տարածվում է Պեկինից դեպի Անկարա և Բուդապեշտ:

Ի՞նչն այնպես չէ: Միացյալ Նահանգները, որը գլխավորում էր դեմոկրատացման ալիքները՝ որպես Սառը Պատերազմի խաղավարտի մի մաս, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ուշադրությունը կենտրոնացրեց ահաբեկչության դեմ երկարատև և անհրաժեշտ պայքարին, պայքար, որը դարձավ Վաշինգտոնի հիմքը՝ տարբեր բռնապետությունների օգնությամբ ընդհանուր գործն անելու համար:

Իրաքի և Աֆղանստանի գրավման և դեմոկրատացման չարդարացված  ծրագրերը  դեմոկրատիայի ունիվերսալ կիրառման վերաբերյալ սկսեցին մշտական կասկածներ առաջացնել և Ամերիկայում, և արտասահմանում, և բուն  ԱՄՆ-ի դեմոկրատիայի մասին՝ հաշվի առնելով վերջինիս փոխզիջումներն ու ահաբեկչության դեմ պայքարում հակասական ձեռնարկումները, ինչպիսին է օրինակ Գուանտանամոյի բանտը: «Մեծ ռեցեսիան» և առաջացած փակուղին վնաս հասցրեց դեմոկրատական կապիտալիստական բրենդին:

Այնուամենայնիվ, դա չհանգեցրեց հակադեմոկրատական ալիքի, չնայած, որ նման բան անելու համար համապատասխան ուժեր կային: 1989 թվականի համընդհանուր հրճվանքի և, եկեք ընդունենք դա, հաղթարշավի ընթացքում մենք մոռացանք, որ հեղափոխությունները կարող են հակահեղափոխություն ծնել:

Իրականում մենք չենք նկատել, որ այդ հակահեղափոխության սերմերը ցանվել են այդ ժամանակ, առաջին հերթին 1989 թվականի հունիսին Պեկինում Տիանանմեն հրապարակի բազմությունը ցրելու ժամանակ, նաև այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հավանան, որտեղ Կաստրոյի ռեժիմը Ստալինյան ցուցադրական դատերից հետո  հետապնդում և մահվան էր դատապարտում ռեֆորմիստ զինվորականներին և հետախուզական ծառայությունների աշխատակիցներին:

Դա այն է, ինչի ականատեսն այսօր մենք ենք. մտածված ոչնչացումներ, մանիպուլյացիա կամ լիբերալ դեմոկրատիայի ուղղակի ոչնչացում, հաճախ դրանք եթե չեն կատարվում այն մարդկանց կողմից, ովքեր քառորդ դար առաջ էին պարտվել,  ինչպես Նիկարագուայում, ապա գոնե նրանց քաղաքական ժառանգների կողմից: Հակահեղափոխության տարբերիչ առանձնահատկություններից են դեմոկրատական կապիտալիզմի դեմ անհաշտ գաղափարախոսական գրոհները, «ավանդական» բարոյական արժեքների վերածնունդը, որոնց իբրև թե սպառնում էին նենգ Արևմուտքի դեկադենտները, իրական և հնարովի ազգային շահերի վերաբերյալ համառամտությունը, և, հավանաբար ամենակարևորը, մեթոդների առումով ճկունությունը:

Ոչ լիբերալ պետությունները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները սովորել են օգտագործել դեմոկրատական ինստիտուտները՝ ընտրությունները, ԶԼՄ-ներն ու ազատ շուկան՝ դրանք քայքայելու համար:

Հակահեղափոխության շտաբ-բնակարանները գտնվում են Ռուսաստանում և Չինաստանում, սակայն նրանց ազդեցությունը շատ ավելի հեռուն է գնում, և տարածվում է օպորտունիս­տականորեն զարգացող ռազմական, քաղաքական և առևտրական հարաբերությունների միջոցով: Այս կապերը պահպանում են այնպիսի ռեժիմները, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Կուբան, Սիրիան, Բելառուսը, որոնք մի ժամանակ թողնվել էին ոչնչանալու, սակայն նրանք կարողացել էին հզորանալ և նույնիսկ ստիպել Վաշինգտոնին՝ պայքարել իրենց դեմ:

Հստակ նշենք, որ լիբերալ կառավարման և դեմոկրատիայի համար մղված ամենահիասթափեցնող պարտությունը Արաբական Գարունն էր, որը վերաճեց անջատողական պատերազմի և ավտորիտարիզմի գրեթե ամենուր, բացի Թունիսից: Որքան էլ այս անհաջողությունը ծանր լինի, այնուամենայնիվ, սա գլոբալ դեմոկրատիայի բացարձակ կորուստ չէ, քանի որ Մերձավոր Արևելքը նախքան հեղափոխական շարժումները աչքի չէր ընկնում դեմոկրատական ղեկավարմամբ:

Ավելի մեծ մտահոգություն է առաջացնում դեմոկրատական անկման հեռանկարը կամ նույնիսկ դրա հետընթաց զարգացումը Եվրոպայում, քանի որ ծերացող աշխարհամասը 4 ուղղություններից ճնշման է ենթարկվում՝ անարդյունավետ քաղաքականություն, ռուսական ագրեսիա, տնտեսական լճացում և իսլամական ահաբեկչություն:

Ամերիկացիներն ու եվրոպացիները կարող են և պետք է բացահայտ կերպով արտահայտեն պատմության ընթացքում իրենց կատարած քաղաքական և բարոյական սխալները, ներառյալ նաև նորագույն պատմության ընթացքում կատարածները: Եվ մենք հիմնականում դա արել ենք վերջերս, սկսած Օբամայից: Այնուամենայնիվ, ինքնաքննադատության ընթացքում մենք պետք է մի քանի րոպե տրամադրենք՝ հիշելու համար «89»-ի ոգին, և ընդգծենք ամերիկյան իշխանության և քաղաքականության կարևորագույն մասնակցությունը այդ հիասքանչ ազատության ապահովման գործում:

Պետք է նշել, որ լավագույն դեպքում, դեմոկրատական հեղափոխության այդ աշխույժ հարաբերությունները ոչ թե մեծամտություն, այլ վստահություն էին արտահայտում, վստահություն լիբերալ դեմոկրատիայի բացարձակ գերազանցության վերաբերյալ: Այսօր թվում է, թե այդ ամբողջ վստահությունը հակահեղափոխության կողմում է: Այս իրավիճակը պետք է փոխվի, որպեսզի ԱՄՆ-ն ոչ թե սահմանափակի համախոհ ժողովուրդների ղեկավարումը և թուլանա, որ պատմությունը չգրանցի, թե 1989 թվականի իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե Բեռլինում, այլ Պեկինում:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում