ԱՄՆ իշխանությունները քննարկում են ռուսական մեկ կամ մի քանի բանկեր համաշխարհային ֆինանսական համակարգից անջատելու հնարավորությունը: Դա կարվի, եթե Ուկրաինայում հրադադարն ընդհատվի: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Պատժամիջոցները կնախատեսեն ԱՄՆ-ի քաղաքացիների և ընկերությունների փոխազդեցության արգելքը ռուսական տվյալ բանկերի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան արգելել այդ բանկերի՝ իր իրավասության ներքո գտնվող ցանկացած ակտիվներ: Հնարավոր է նաև՝ ռուսական բանկերում դոլարով օպերացիաների արգելք սահմանվի: