Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Միևնույն է Հայաստանը մնում է էպիկենտրոն. Դավիթ Սեխպեյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է դերասան, ներկայումս ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող Դավիթ Սեխպեյանի հետ, որին հայ հանդիսատեսը գիտի Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ու սերիալում խաղացած դերերով («Դժվար ապրուստ» սերիալում Նոյի դերով, «Չառլի շոուն», «Հեռուստախոհանոց» հաղորդաշարերից):

– Դավիթ, նայելով Facebook-յան ձեր վերջին լուսանկարները, կարելի է արձանագրել ձեր արտաքինում կատարված զգալի փոփոխությունը: Փոխե՞լ եք ձեր ոճը, թե՞ ֆիլմում որևէ հերոսին մարմնավորելու համար են դրանք կատարվել:

– ԱՄՆ-ում «Կտակով թագուհին» սերիալում ինձ առաջարկել էին մարմնավորել մի թմրամոլ երիտասարդի կերպար, շատ ոճային փոփոխություն չկա, պարզապես կերպարն այդպես էի տեսնում: Այնքանով եմ արտաքինիս կարևորություն տվել, որ կերպարը հաջողվի: Խաղից բացի՝ կան մի քանի այլ բաներ, որ արտաքնապես ինձ օգնում են, նպաստում, որ ավելի զգաս քեզ կերպարի մեջ:

Սերիալները մեզանում շատ են քննադատվում ցածր մակարդակի ու նկարահանման որակի պատճառով, սակայն Հայաստանում ու ԱՄՆ-ում բնակվող դերասանները հիմնականում ներգրավված են սերիալներում: Ո՞րն է խնդիրը:

– Ես կարևորում եմ քննադատությունը, երբեմն առողջ քննադատությունը օգնում է, այն շեշտում է ամենափոքրիկ դրական կողմը, հետո նոր անդրադառնում է բացասականին: Սերիալները քննադատելու հարցում մեծ դեր ունի ֆինանսը, տրամադրված բյուջեն: Բնական է, 10 նախագծի դեպքում եթե 2-ն էլ հաջողված լինի, արդեն լավ է: Այստեղ էլ փորձում ենք առավելագույնն անել այն: Ամերիկայում շատ դժվար է նկարահանում անելը: Կինոն, ի տարբերություն թատրոնի, այլ է: Եթե թատրոնում դերասանը կարող է դուրս գալ բեմ ու խաղալ միայնակ, կինոյում դերասանը կարծես մղվում է հետին պլան՝ գոյություն ունի ռեժիսոր, օպերատոր, մոնտաժ, լույս, ձայն, և այլն: Եթե չլինի գումար, չի լինի համապատասխան տեխնիկա, ռեժիսորը՝ համապատասխան տրամադրված ժամանակ, սցենարիստը չի կարող գրել լավ սցենար: Ցավոք, դա է խնդիրը, որ քննադատվում են: Իսկ թե ինչն է ինձ դուր գալիս կամ ոչ՝ իմ անձնական կարծիքն է, որը չեմ ցանկանա բարձրաձայնել: Ինչ վերաբերում է լավ ֆիլմին, ապա տարեկան կտրվածքով շատ քիչ թվով ֆիլմ է արտադրվում, իսկ դերասանների թիվը շատ-շատ է, իսկ ի՞նչ պետք է անեն նրանք:

Ինչպե՞ս եք վերաբերվում մրցակցությանը:

– Տաղանդավոր ու նպատակասլաց մարդն իր ուզածին կհասնի: Ինձ համար մրցակցությունը մի տեսակի է լինում. կա մրցակություն, որ պետք է փորձես շատ լավը լինել ու կատարելագործես քեզ որպես մասնագետ, բայց մնացած հարցերում, աշխատանքից դուրս ինձ համար մրցակցություն գոյություն չունի: Եթե ես ունենամ առողջ մրցակից, մեծ սիրով նրա հետ կմրցեմ, որովհետև դրանից աշխատանքը միայն օգուտ կքաղի:

Դավիթ, երբ հեռացաք Հայաստանից ու գնացիք ստեղծագործելու ԱՄՆ-ում, շատերի մեջ ձեր հեռանալը զարմանք առաջացրեց, քանի որ արդեն կայացած դերասան էիք, վաղուց ձեր արժանի տեղն էիք զբաղեցրել թատրոնում, հանդես էիք գալիս սերիալներում, ճանաչված էիք: Ինչը ստիպեց հեռանալ:

– Գիտեք, ընդհանուր կարծիք է ստեղծվել, որ եթե ինչ-որ մեկը գնում է Հայաստանից, ուրեմն երկրում վատ է: Ես հասկանում եմ, որ այսօր մենք երկրում շատ խնդիրներ ունենք, ու ցանկացած հայ Աստծուն խնդրում է, որ Հայաստանում վիճակը փոխվի, այն, ինչ վատ է, լավանա, իսկ ինչ լավ է՝ ավելի զարգանա:

Ինչ վերաբերում է երկրից գնալուս, այն Հայաստանի հետ ընդհանրապես կապ չի ունեցել: Թե ինչու եմ եկել, պատճառները շատ-շատ են. ամուսնացա, կյանքս հիմնավորապես փոխվեց, երկար մտածելուց հետո հասկացա, որ կարելի է կտրուկ փոփոխություն անել, հասնել ինչ-ինչ նպատակների ու դրանով իսկ պիտանի լինել ազգին:

Այսօր ուսումս ու աշխատանքս թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան, բայց Հայաստանը շատ կարոտում եմ: Խնդիրն այն չէ, որ Հայաստանից ինչ-որ բան եմ ուզել, ու Հայաստանը դա ինձ չի տվել, Հայաստանի շնորհիվ է, որ ես այն եմ, ինչ եմ: Այնպիսի մի օր չկա, որ պառկես ու աչքիդ առաջ չգան փողոցները, Հայաստանի հետ կապված համն ու հոտը կարոտել եմ:

Ինչ վերաբերում է պահանջված դերասան լինելուն, ասեմ, որ դա իմ երազանքը չի եղել, դա գագաթնակետ չէր, այլ սկիզբ: Եթե գալով ԱՄՆ՝ ես կարող եմ իմ ամբողջ հաջողությունը ոտնատակ տալ, դրանից չեմ վախենում, այլ ցանկանում եմ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, որ կարողանամ որպես հայ պիտանի լինել ազգիս, որ կարողանամ փոխել այն, ինչ ինձ դուր չի գալիս, այլ ոչ թե նստեմ ու քննադատեմ: Սովորում եմ, լուրջ զբաղվում եմ ինքնակրթությամբ, դեռ 3 տարի էլ կա սովորելու:

Ըստ ձեզ՝ ո՞րն է Հայաստանից ԱՄՆ գնալու երիտասարդների մոտիվացիան: Ինչո՞վ է գրավում Նահանգները դերասաններին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

– Այստեղ ավելի շատ են գործարարները, քան երիտասարդ դերասաններն ու արվեստագետները: Պարզապես կան մարդիկ, որ գալիս են ու ուրախացնում հայ համայնքի ներկայացուցիչներին, հետո վերադառնում են: Դա ամբողջ աշխարհում ընդունված է: Ես ինքս էլ ռուսական թատրոնի հետ շրջագայել եմ: Միշտ էլ այդպես է եղել: Թատրոնը միշտ էլ թափառաշրջիկ է եղել, հիմա ենք նստակյաց դարձել:

Հայաստանից գնալը նորություն չէ: Տարբեր երկրներում ունենք համայնքներ, որտեղ մեծանում է երրորդ-չորրորդ սերունդը: Հիմա գուցե հնարավորություններն են ավելացել գնալու: Ինչ էլ անեն, հայերը միշտ վերադառնում են Հայաստան, ու ինչ էլ որ լինի, անգամ եթե չվերադառնան, Հայաստանը էպիկենտրոնն է:

Ես նրա համար եմ այստեղ, որ զարգանամ, կարողանամ ինչ-որ բան փոխել թեկուզ ինչ-որ մեկի կյանքում: Ես իմ երկիրը պաշտում եմ, շնորհակալ եմ իմ երկրին, որ ես կամ ու այն եմ, ինչ եմ:

Դավիթ, արդյոք գալով ԱՄՆ՝ պատկերացնո՞ւմ էիք այն դժվարությունների ու խնդիրների մասին, որոնց ստիպված էիք բախվել այդ երկրում:

– Մինչև գալը պատկերացում ունեցել եմ, ու կինս էլ այստեղ է մեծացել, ու լավ հասկանում էի, թե ուր եմ գալիս: Միակ դժվարությունը Հայաստանից հեռու լինելն է, իսկ մնացածը դժվարություն չեն, այլ աշխատանք ու ժամանակ, ու մեկ էլ ընկերների պակասն էր: Ունեմ այստեղ մտերիմ ընկերներ, որոնք մի ամբողջ աշխարհ են ինձ համար:

Ի՞նչ ասելիք ունի այսօր հայ դերասանը, արվեստագետը արտերկրում բնակվող հանդիսատեսին, եթե հաշվի առնենք, որ նրանք Հայաստանում ներկայացնում էին մի ամբողջ պետություն, իսկ դրսում՝ մի համայնք:

– Ինչ վերաբերում է օտար հանդիսատեսին, ապա ցանկանում ենք հայ մշակույթը առավել գրագետ ներկայացնել դրսին. Դերասանը՝ իր ձևով, երգիչը՝ իր ձևով: Ես ցանկանում եմ մշակույթը ներկայացնել առավելագույնս լավ, որի համար շանս պետք է տրվի: Հանդիսատեսը այստեղ գալիս է թատրոն, որպեսզի կտրվի իրականությունից, կարողանա երազել, երևակայել, ինչի համար էլ աշխատում ենք 3-4 ամիս, որ կարողանանք կյանքը ավելի պոետիկ տեսանկյունից ներկայացնել: Ներկայումս Մարտի 8-ին ընդառաջ պատրաստում ենք «Կինն է այդպես որոշել» թեթև կատակերգությունը: Բեմադրիչը Արման Նշանյանն է: Ներգրավված ենք ես, Արմանը, Սուքիասյան Արթուրը, Արթուրի կինը՝ Արմինեն, Արթուր Շիրինյանը, Դելոն:
10177461_727018984043932_3247714802016917201_n

1922312_727019174043913_1443019322622458949_n

10703557_727019434043887_4485005558959667287_n

10590610_727019470710550_2470911499410984374_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում