Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ոստիկանական գործողության շնորհիվ առգրավվել է շուրջ մեկ տոննա օփիում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ինչպես հաղորդել է նահանգի ոստիկանության հրամանատարի տեղակալը, առաջին գործողության ընթացքում ձերբակալվել են թմրանյութերի մի քանի զինված վաճառողներ, որոնք տեղափոխել են 780 կգ օփիում:
Երկրորդ գործողության ժամանակ ոստիկանությունը առգրավել է 217 կգ օփիում Սարավան քաղաքում, այստեղ ևս ձերբակալություններ են իրականացվել: