Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսին համաներում է շնորհել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողին` Ավստրալիայի քաղաքացի Պիտեր Գրիստին, որը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման «Մուսուլման եղբայրներ» արգելված շարժմանը սատարելու համար:
Ինչպես հաղորդում է Sky News Arabiya հեռուստաալիքը` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, ավստրալացի լրագրողին սպասվում է անհապաղ արտաքսում:
Մի քանի ամիս առաջ Եգիպտոսի նախագահը հայտարարել էր, որ քննարկում է հեռուստաալիքի արտասահմանցի լրագրողներին համաներում շնորհելու հարցը: