Էլթոն Ջոնը կլինի «Վիրտուոզ» (Virtuoso) պիլոտային սերիայի պրոդյուսերը, որը ստեղծվելու է HBO հեռուստաալիքի համար: Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն` վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ներին, Էլթոն Ջոնին կմիանա նաև նրա ամուսինը` Դևիդ Ֆերնիշը, և «Իսկական արյուն» հայտնի սերիալի ստեղծող Ալան Բոլը:
Նախագիծը կպատմի հանճարեղ մարդկանց մասին, որոնք ժամանում են Վիեննա` տեղի երաժշտական ակադեմիայում սովորելու համար: Գործողությունները տեղի են ունենում Ավստրիայում 18-րդ դարում:
Պիլոտային սերիայի նկարահանումները կանցկացվեն Բուդապեշտում գարնանը: Էլթոն Ջոնը պրոդյուսերական փորձ ունի, նրա հայտնի նախագծերից են «Կանանցի բամբասանքներ», «Անապատի ծաղիկներ» ֆիլմերը, «Ներկայացում Էլվիս Կոստելոյի հետ» հեռուստաշոուն: