Ոստիկանների կողմից սպանված Նիքոլաս Գվիդոյի հարազատները 28 տարի անց 5 մլն դոլարի չափով փոխհատուցում են ստացել Նյու Յորքի իշխանություններից, հաղորդում է The New York Times-ը: Գվիդոն սխալմամբ դարձել է կոռումպացված ոստիկանների զոհ, ովքեր կատարել են մաֆիայի պատվերը:
1986 թ. վերջին ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Լուիս էպոլիտոն և Սթիվեն Կարակապան քրեական հեղինակությունից պատվեր էին ստացել սպանել հանցագործ Նիկոլաս Գվիդոյին: Օգտագործելով ծառայողական տվյալների բազան՝ նրանք հայտնաբերել են զոհի հասցեն, սակայն դա ոչ թե հանցագործն է եղել, այլ նույն անուն-ազգանունն ունեցող մեկ այլ անձ: Փաստորեն, ոստիկանները գնդակահարել են անմեղ մարդու:
Իրենց ծառայությունների համար ոստիկանները մաֆիայից ամեն ամիս ստանում էին 4000 դոլար: Դրա համար նրանք 1980-1990-ական թթ. ընթացքում սպանել են ութ մարդու: Ոստիկաններին ձերբակալել են միայն 2005 թ., երբ երկուսն էլ արդեն թոշակի էին անցել: Ներկա դրությամբ նրանք ցմահ ազատազրկում են կրում: