Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Գուցե, Պերմյակովը հիվանդ է, կամ մանյակին հատուկ հակումներ ունի. Ռազմաբազայի նախկին զինվոր. Armlur.am

Հայաստանում ծառայությունը լիովին տարբերվում է Ռուսաստանում ծառայությունից, քանի որ զինվորներին միշտ ասում են, որ դա ուրիշ երկրի տարածք է, և չպետք է վարկաբեկել ռուսական բանակի անունը: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ծառայությանը, այս մասին նշեց Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Իվան Զելինսկին, ով այնտեղ ծառայել է 2009-2010 թվականներին: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ իր ծառայությանը, Գյումրիի բնակիչներին և Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:

– Գյումրիում ծառայությունն ինչպե՞ս է անցել:

– Ի տարբերություն Ռուսաստանի` Հայաստանում մեզ հաճախ էին թողնում քաղաք գնալ, նույնիսկ առանց սպաների ուղեկցության էինք զբոսնում: Տեղացիները մեզ բարյացակամորեն էին մոտենում. ես նույնիսկ կասեի` ավելի լավ, քան Ռուսաստանում: Մենք Ռուսաստանի համար սովորական զինվորներ էինք, իսկ ձեր երկրում մեզ հարգում էին: Հատկապես շատ է տպավորվել Հայաստանի բնությունը: Մինչ այժմ էլ ցանկանում եմ կրկին վերադառնալ Հայաստան և այդ գեղեցիկ վայրերին նայել ազատ քաղաքացու, ոչ թե զինվորականի աչքերով:

– Իսկ Գյումրիի բնակիչների հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին, հաճա՞խ էիք շփվում:

– Միշտ ընդունված է կարծել, որ ռուսներին չեն սիրում, և ցավոք սրտի, դա ճշմարտություն է: Մեզ մոտ շատերը հայերին համարում են սովորական կովկասյան ազգ, որոնք ռուսների հանդեպ կրկին վատ են տրամադրված: Հայաստանում ծառայությունն ինձ համար շատ բան փոխեց: Մի անգամ մեզ ուղարկել էին, որ օգնեինք մի պապիկի ցախ տեղափոխել: Աշխատանքից հետո նա մեզ կերակրեց, հարցուփորձ արեց, և հետաքրքիր օր ունեցանք: Հաճախ փողոցում մեզ բարևում էին լրիվ անծանոթ մարդիկ: Իմ ընկերներից շատերը հայ ընկերներ էին ձեռք բերել, հաճախ հյուր էին գնում:

– Անդրադառնանք Ավետիսյանների ընտանիքի սպանությանը: Ըստ Ձեզ` ո՞րն էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան արարքի պատճառը:

– Թե ինչով է առաջնորդվել այդ մարդը, և ինչու է դա արել, ոչ ոք չի կարող ասել: Գուցե, Պերմյակովը հիվանդ է, իսկ միգուցե մանյակին հատուկ հակումներ ունի: Բանակում միշտ բժշկական հետազոտություն են անցնում, և անհասկանալի է, թե ինչպես է նա անցել այն:

Ամեն դեպքում, այս ողբերգության մեջ կա ոչ միայն նրա մեղավորությունը, մեղքի կեսն ընկած է ռազմաբազայի սպաների վրա: Ես չեմ բացառում նաև սադրանքի տարբերակը: Զինվորը պատասխանատվություն է կրում զորամասն ինքնակամ լքելու համար, հատկապես` հերթապահության ժամանակ: Զինվորականներն իրենց օրենքներն ունեն, որոնք ավելի կոշտ են, քան քաղաքացիական կյանքում: Նրա մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի, իսկ ես ականատես չեմ եղել և չեմ կարող նրան անտեղի մեղադրել, բայց մարդկային առումով նա դաժան հանցագործություն է կատարել, և եթե ապացուցվի նրա մեղավորությունը, նա արժանի կլինի ամենադաժան պատժի: Կարծում եմ, որ քննությունն օբյեկտիվ կլինի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում