Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ղարաբաղում Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ հարուցել Հայաստանի համար

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ըստ տարբեր գնահատականների, նոր փուլ է թևակոխում և Եվրասիական տարածաշրջանում ռուս-թուրքական հակամարտությամբ մեկնարկած գործընթացները չէին կարող եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի անդրադարձ չունենալ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: Երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կարծես առաջին անգամ պարիտետը չպահպանեցին: Հակամարտության կողմերին նույն համահավասար հարթության վրա չդրեցին և Ադրբեջանին ուղղակի կոչ արեցին կատարել իր պարտականությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Դուք իսկապես նկատո՞ւմ եք փոփոխություն այս իմաստով, և արդյոք աննախադե՞պ է այս մոտեցումը, ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում:

Ես կարծում եմ, որ քաղաքական շեշտադրումների փոփոխությունն անխուսափելի էր ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Եվ իսկապես, երևի թե ինչ-որ առումով ուկրաինական ճգնաժամի փուլը արդեն որոշակի տեսք է ստացել: Բանն այն է, որ եթե մի կողմ կանգնենք տարատեսակ քաղաքական հայտարարություններից, հուզական գնահատականներից և դիտարկենք վերջնարդյունքը, ապա կտեսնենք, որ ուկրաինական ճգնաժամով ամփոփվեց Ռուսաստանի մեկուսացումը ցամաքային արևմտաեվրոպական հզոր դաշնակիցներից, որպիսիք կարող ենք համարել Գերմանիան և Ֆրանսիան: Այսինքն՝ ԵՄ միջուկը կազմող առանցքային դերակատարներից Ռուսաստանը արհեստականորեն սահմանազատվեց Մերձբալթիկայի, Լեհաստանի և Ուկրաինայի՝ Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունք ունեցող պետությունների միջնորմով: Եթե տրամաբանությունը գործի, ապա այդ գործընթացը կարող է շարունակություն ունենալ նաև Հարավային Կովկասում: Մեծ հաշվով, ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանն իր վերահսկողության տակ գտնվող որոշակի տարածքներ ունեցավ Արևելյան Ուկրաինայում, Ղրիմը միացվեց Ռուսաստանի տարածքին, և սրանք այն ձեռքբերումներն էին, որ այդ սահմանազատման արդյունքում Ռուսաստանն ունեցավ: Սա իր շարունակությունը կարող է ունենալ նաև Հարավային Կովկասում: Թե Ռուսաստանը ինչ կցանկանա պահել կամ ինչի հնարավորություն կունենա՝ ժամանակը ցույց կտա: Մենք, ամեն դեպքում, մեր անելիքը պետք է իմանանք, կողմնորոշվենք արագ փոփոխվող իրավիճակում:

Իսկ գալով հայտարարությանը:

Գալով հայտարարությանը՝ մենք պետք է հետևենք այն բանին, թե ինչ են անում Հայաստանի պաշտոնատար անձինք: Ըստ էության, վերջին օրերին Հայաստանը խստացրեց իր ռազմական հռետորաբանությունը, մյուս կողմից՝ ճակատային գծում կոնկրետ գործողություններով ցույց տվեց, որ պատրաստ է հակահարվածի հատկապես ռազմական բնույթի գործողություններում: Սա շատ էական է: Ես, ճիշտն ասած, մշտապես հանդես եմ եկել քաղաքական մոտեցումները փոխելու կոչով և համարում եմ, որ հայկական կողմն ի զորու է քաղաքական առաջարկներով հանդես գալու և նոր հիմնատարրեր մտցնելու բանակցային օրակարգում: Նաև միշտ համարել եմ, որ ճակատային գծում Ադրբեջանի նախահարձակ պահվածքը և ագրեսիվ գործողությունները պայմանավորված են բանակցային գործընթացքում Հայաստանի ունեցած թույլ դիրքերով, որոնք ամրապնդվելու անհրաժեշտություն ունեն: Այս նոր իրավիճակում կարևոր էր ռազմական ուժը ցույց տալը, բայց հենց այսօր Հայաստանը պետք է լավ առիթ ունենա հատկապես քաղաքական օրակարգում նորամուծություններ անելու տեսանկյունից: Սա է, որ գործող իշխանությունները թե́Հայաստանում, թե́Արցախում պետք է փորձեն անել, բայց դրա համար վերլուծական, նախապատրաստական աշխատանք պետք է անի հենց կառավարող համակարգը: Տեսնենք՝ ինչ կլինի:

Եվ նորից հետ գալով հայտարարությանը:

-Առաջիկա հետևանքների մասին խոսելը վաղ է: Շատ բան, թերևս, կախված կլինի նրանից, թե Ուկրինայում Ռուսաստանը ինչ կեցվածք կորդեգրի: Ամեն դեպքում, Ադրբեջանի և Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին միջադեպերը դեռևս կպահպանվեն: Գուցե որոշակի դադար կլինի մինչև համանախագահների տարածաշրջան գալը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը բավական կեղծ վիճակում է՝ փորձելով իր հարաբերությունները բարելավել և դրանց ռազմավարական բնույթ հաղորդել Թուրքիայի ու Ադրբեջանի պարագայում: Ես չեմ բացառում նաև, որ Ռուսաստանը փորձի հայ-թուրքական հաշտեցման կամ մերձեցման որոշակի ծրագիր իրականացնել իր հովանու ներքո: Ցույց տալ թե́հայաստանցիներիս, թե́թուրքերին ու ադրբեջանցիներին, որ այդ մերձեցումը հնարավոր է, եթե խելամիտ դրսևորվի Անկարայում, Երևանում և Բաքվում:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փաստարկներ ունի նաև Թուրքիային համոզելու, որ գուցե ԱՄՆ լծակներ ունի հակաթուրքական քայլեր ձեռնարկելու համար, ընդ որում՝ այնպիսի քայլեր, որոնց դեմ Թուրքիան այսօր հակախաղ չի ունենա: Ի դեպ, Վիլսոնի իրավարար խնդրի վճիռը կարող է նոր մեկնաբանությամբ շրջանառության մեջ դրվել հենց ռուսների կողմից՝ որպես Թուրքիային սպառնացող լուրջ վտանգ, որովհետև եթե ԱՄՆ-ն ցանկանա այդ վճիռը ուժի մեջ դնել, ապա Թուրքիան իսկապես հակափաստարկներ չի ունենա դրա դեմ իրավական ու քաղաքական մակարդակում և գուցե այս պարագայում ունենա Ռուսաստանի աջակցության կարիքը: Բայց դրանք առայժմ սաղմնային վիճակում գտնվող գործընթացեր են, որոնց մենք պետք է ուշադիր հետևենք: Ցավոք սրտի, մենք մեր քաղաքական գործունեությունը ակտիվացնելու լուրջ անհրաժեշտություն ունենք, բայց ես վստահ չեմ, որ այսօր այդ ռեսուրսը այստեղ ունենք:

Գալով Ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին՝ մենք գիտենք, որ ուկրաինական հակամարտության շուրջ Ռուսաստանն ու Արևմուտքը, Բրյուսելը, Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն տարաձայնություններ: Հնարավո՞ր է այնպիսի համաձայնություն Ղարաբաղի շուրջ, որտեղ հնարավոր լինի հանգել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք կարող են տևական խաղաղություն ապահովել:

Ես կարծում եմ, որ նման բանաձև գոյություն ունի, բայց գալով կրկին այսօր Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված արևմտյան ջանքերին՝ ես քիչ հավանական եմ համարում նման բանաձևի կիրառումը, համենայն դեպս՝ առաջիկա կես տարվա ընթացքում: Իրավիճակը ցույց կտա՝ արդյո՞ք դա հնարավոր կլինի անել ավելի ուշ: Բայց դա նաև կնշանակի, որ տարածաշրջանը՝ որպես այդպիսին, բացառությամբ Վրաստանի, կհայտնվի Ռուսաստանի կամ Արևմուտքի բացարձակ ազդեցության գոտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում