Չինաստանը 2014թ. աշխարհում առաջին ոսկի արտադրողն է: 2014թ. արդյունքներով Չինաստանում ոսկու արդյունահանման ծավալը տարվա կտրվածքով ավելացել է 6%-ով և կազմել 465.7 տոննա:
Ռուսաստանում ոսկու արդյունահանման ծավալը 2014թ. մեծացել է 9%-ով՝ մինչև 272 տոննա, ինչի արդյունքում Ռուսաստանը դարձել է աշխարհում երկրորդը՝ թանկարժեք մետաղի արդյունահանման ծավալով: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Thomson Reuters GFMS-ի ուսումնասիրության արդյունքները:
2013թ. Ռուսաստանը աշխարհում երրորդ տեղում էր՝ ոսկու 248.8 տոննա արդյունահանման ծավալով՝ նշում է Ria Novosti-ն:
Երրորդ տեղում Ավստրալիան է՝ 269.7 տոննա: