ՀՀ մշակույթի նախարարությունից երեկ հաստատել են Armtimes.com-իտեղեկությունները, որ Փարավոն Միրզոյանն այլեւս Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը չէ: Աշխատանքից ազատման պատճառաբանությունը տարիքն է: Նախորդ տարվա վերջին լրացել է Փ.Միրզոյանի 65 տարին: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ՊՈԱԿ-ների տնօրենները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը:
ՄՆ-ից երեկ ասել են, որ Միրզոյանի փոխարեն Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը: Առաջիկայում կհայտարարվի նաև մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: