Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Տեղեկացնենք, որ Արման Բաբլոյանը ԱԺ պատգամավոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի որդին է: